Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ցուցմունք տալով հայտնել է, որ դստերը ծեծելու պատճառ է հանդիսացել այն, որ աղջիկը հանդիպել է ամուսնացած, 3 երեխանների հոր հետ:
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2015թ. օգոստոսի 4-ին Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ, հստակեցվում են առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ օգոստոսի 14-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.1%-ով ։
Վերջին ամիսներին ավելացել են պապարացիների կողմից հետապնդումները ու անհանգիստ գործողությունները, ովքեր փորձում են լուսանկարել Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջին, իսկ թղթակիցների մեթոդները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր, նախազգուշացնում է Քենինգսթոնի պալատը:
Տեղում աշխատում են քննիչներն ու ոստիկանները: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու աղջկա ինքնությունը։
«Առաջինը փողն է, այո՛, ընտրությունները, նախևառաջ, փող են: երկրորդը վարչական լծակներն են, երրորդն անձն է՝ իր արժանիքներով, չորրորդը գաղափարախոսությունն է»,-ասում է նա:
Օգոստոսի 14-ին, ժամը 10.02-ին է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է չբնակեցված տուն:
ԱՄՆ իշխանությունները դիմել են 5 եվրոպական երկրի՝ հարցում ուղարկելով երկու ռուսական բջջային օպերատորների ակտիվները կալանքի տակ վերցնելու վերաբերյալ:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հագուստի խանութի գանձապահի սեղանի դարակից բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Փորձել էր թաքնվել լոգարանում:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
«95-ի 2-րդ մասով կրկնվում է գործող սխալը՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Է հա՝ կինն է զբաղվում։ Մեխանիզմը ո՞րն է։ Այս խնդրին սահմանադրական լուծում պետք է տրվի»,- նկատում է Հրանտ Բագրատյանը՝ մանրամասն անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նախագծին:
Goal.com-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Ադամա Տրաորեն մոտ է «Ասթոն Վիլլայի» հետ պայմանագիր կնքելուն: Երիտասարդ ֆուտբոլիստը վերջին 10 օրերին Անգլիայում է, քանի որ նրանով հետաքրքրվում են «Ասթոն Վիլլան» և «Սթոք Սիթին»: Իսկ «Լիվերպուլը» հրաժարվել է նրա տրանսֆերը գնելու մտադրությունից:
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, ինչպես նաև վերանայել նրանց դեմ հարուցված գործը «արդար դատական գործընթացի շրջանակում»։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը սպասարկում էր նաև ՀՀ նախագահի օդանավը: Գործունեության դադարեցման ու սնանկացման եզրին հայտնվելուց հետո «Էյր Արմենիան», բնականաբար, դադարեցրել է կառավարական ինքնաթիռի սպասարկումը: 168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խնդիրներ են ծագել կառավարական օդանավի սպասարկման հետ կապված, ներկայումս ո՞ր ընկերությունն է իրականացնում օդանավի սպասարկումը:
Օգոստոսի 13-ին, ժամը 23.15-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա:
Թուրքիան պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (YSK) ղեկավար Սադի Գյուվենին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
TMZ պորտալի հաղորդմամբ՝ հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը Lexus է նվիրել իր հայազգի 28-ամյա սիրեցյալին՝ Քրիստին Ուզունյանին, ով նախկինում եղել է դերասանի ու նրա կնոջ՝ Ջենիֆեր Գարների 3 երեխաների դայակը:
Ճապոնական «Սենդայ» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը վերսկսել է աշխատանքն այսօր՝ առավոտյան ժ. 9.00-ի սահմաններում, հայտնում է NHK ճապոնական հեռուստաալիքը:
Ըստ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի՝ Չիչարիտոն Ուիեն Ռունիից հետո հավակնում է անգլիական ակումբի լավագույն հարձակվողի կոչմանը:
PKK-ի իրանական թևի զինյալների՝ PJAK-ի ու Իրանի անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել, հայտնում է İRNA գործակալությունը:
Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294167 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, այսօր՝ օգոստոսի 14-ին, շփման գծում մոնիթորինգ է անցկացվել Գեդաբեկի շրջանի Նովոիվանովկա գյուղի մերձակայքում՝ համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի:
Օգոստոսի 14-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն, ինչ հիմա է կատարվում, արդեն ՓԲԸ-ի խնդիրը չէ: Որպես ՀՀ քաղաքացի կարող եմ ասել, որ այն, ինչ կատարվում է հիմա, ինձ դուր չի գալիս, որովհետև այն կվերածեն անճոռնի կառույցի և չի բացառվում, որ 20 հա հողատարածքի վրա նաև շինություններ կառուցվեն: Միգուցե սխալը մե՞րն էր, որ մարզահամերգային համալիրին չենք նայել որպես բիզնես նախագծի ու չե՞նք փորձել ամեն կերպ գումար աշխատել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի ջրամատակարարումը:
Հունաստանի կառավարությունը ամբողջ գիշեր տևած քննարկումներից հետո հավանության է արժանացրել միջազգային վարկատուների հետ համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի 22-ին Իրանը կբանակցի Պարսից ծոցի արաբական 6 երկրի հետ: Այս մասին, հղում կատարելով Իրանի արտգործնախարարի Մերձավոր արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանին, հայտնում է իրանական ISNA գործակալությունը: