Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ին, ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների օրը:
Նելսոն Մանդելայի թոռը անցած հանգստյան օրերին կալանավորվել է 15-ամյա մի աղջկա բռնաբարելու կասկածով, հայտնում է The Daily Sun-ը:
Վերը նշված գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 010 (կամ 011) 56-45-88 հեռախոսահամարով:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում որոշում կընդունի միանալ ԵՏՄ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» համաձայնագրին:
Նարեկը եկեղեցի է հաճախել մանկուց: Հոգևոր կյանքի բարելավումը նրան առավել շատ է հետաքրքրել, քան աշխարհիկը: Բարեպաշտ ու աստվածահաճո գործունեությունը Նարեկին հասցրեց այնտեղ, որ որոշվեց նրան ձեռնադրել կուսակրոն քահանա:
Ռուսաստանը լքված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն պատրաստվում է նոր ռազմաբազա կառուցել Ադրբեջանում, գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին:
Օգոստոսի 17-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Football Italia-ն հայտնում է, որ Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրվում է «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերով:
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ 2» ընկերությունը, որի հետ նաիրիտցիներին պարտադրեցին պայմանագրեր կնքել ու հօգուտ դրան աշխատավարձի կուտակված պարտքի տույժ-տուգանքների իրավունքից հրաժարվել, այժմ գույքագրում է իրականացնում գործարանում: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Նաիրիտ 2»-ը դիմել է 4-5 աուդիտորական ընկերության՝ հետաքրքրվելով, թե որքան կարժենա 4 խոշոր գույքի գնահատումը՝ դրանք օտարելու նպատակով:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ատլետիկ Բիլբաոյից» կրած ջախջախիչ պարտությունից հետո վստահեցրել է, որ իր թիմը կարող է փոխել ստեղծված իրավիճակը:
Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է:
23-ամյա իսպանացին հանդիսանում է Արթուրո Վիդալի փոխարինման հիմնական թեկնածու:
Օգոստոսի 15-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Կամո Ղ.-ն, որը, ըստ բժիշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ուկրաինան շարունակում է ավելացնել գազամատակարարումը Եվրոպայից, հայտնում է Interfax-ը:
Միզապարկի բորբոքման եւ երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները, որոնք չեն զիջում արջախաղողին (մաթուզենի) եւ հապալասենուն։ Այդ տեսակի պտուղները հարուստ են վիտամին P-ով եւ դաբաղանյութերով (մոտ 20 %)։
Ժամը 08.00-ին, Էդուարդ Դ.-ն բերման է ենթարկվել, իսկ ավտոմեքենայից հայտնաբերվել և առգրավվել է դանակ` 7 սմ շեղբի երկարությամբ:
«Առաջիկա շաբաթների ընթացքում Եվրոպական հանձնաժողովը կսկսի աշխատանքները Ռիգայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը:
Պորտուգալացի մասնագետը մեկուսացրել է աշխատանքից Եվա Կարնեիրոյին, բայց նշել է նրա կարևորությունն ակումբի համար:
Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Նշենք, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը և 18 ուղևոր:
Այսօր «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էին անում «Ոչ թալանին» նախաձեռնությանը հետ վերադառնալ ակտիվ պայքարի, որովհետև «հիմա նժարին դրված է ոչ միայն հանրային շահը, այլև՝ «Ոչ թալանին» նախաձեռնության բարի համբավը»։
Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:
ԱՄՆ-ը ու Գերմանիան Թուրքիայի հարավից դուրս կբերեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը սպառնալիքների գերագնահատումից հետո, հայտնում է Reuters-ը:
Օգոստոսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ին Աճառյան փողոցի թիվ 32 հասցեի դիմաց անհայտ վարորդի վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը պոկվելով՝ հարվածել է 1982 թ. ծնված Հակոբ Տ.-ին:
ՀՀ գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից հայտնում են, որ՝ հՀաշվի առնելով աննախադեպ և տևական շոգ եղանակային պայմանները, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
Օգոստոսի 18-ին, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՌԴ Սվերդլովի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի ԶՈՒ սպայի, ով լքել էր ծառայության վայրը, հայտնում է pravdaurfo.ru-ն՝ հղում կատարելով Ուրալի տրանսպորտի դատախազության մամլո ծառայությանը:
Հուլիսի սկզբից Իսպանիայում, որտեղ անցկացվում են մի շարք փառատոներ, ցլերը մահացու ոտնատակ են տվել 7 մարդու: Նրանցից 4-ը ստացած վնասվածքներից մահացել են անցած հանգստյան օրերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր բանակցություններ կանցկացնի «Ազգային շարժում» կուսակցության (MHP) շարժման ղեկավար Դովլեթ Բախչելիի հետ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, հայտնում է Anadolu գործակալությունը, հայտնում է Trend-ը:
Ղազախստանի առաջին լիգայի առաջության 15-րդ տուրի շրջանակներում «Կիզիլ-Ժարը» հյուրընկալվել էր «Բայկոնուրին»: