Բաժիններ՝

«Ասթոն Վիլլա»-«Մանչեսթեր Յունայթեդ» 0:1. «Յանուզայն իր աշխատանքով վաստակել է տեղը «Մանչեսթեր Յունայթեդի կազմում». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը մեկնաբանել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Ասթոն Վիլլայի» նկատմամբ տարած հաղթանակը և առանձնակի նշել է կիսապաշտպան Ադնան Յանուզային, ով բավական անսպասելի դուրս եկավ մանկունյանցիների հիմնական կազմում և դարձավ գոլի հեղինակ:

«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Մրցաշրջանը մեզ համար սկսվել է հաղթանակներով: Այս մրցաշրջանում առանցքային գործոն է լինելու արտագնա խաղերում շատ միավորներ վաստակելը, և, իմ կարծիքով՝ մենք դրան ընդունակ ենք:

Մարզումների ժամանակ Յանուզայը ցույց է տվել, որ ոչ միայն ինքնավստահություն է ձեռք բերում, այլ նաև վարպետությունն է ավելացնում:

Այսօր նա հրաշալի գոլ խփեց, և ես նրանից շատ գոհ եմ, բայց մեզ պետք է ավելի մաքուր խաղալ:

Մենք պարզ իրավիճակներում շատ էինք գնդակ կորցնում, որի պատճառով էլ պակասում էր սրությունը մրցակցի դարպասի մոտ: Այսպիսի խաղերում մենք պետք է ավելի շատ գոլային պահեր ստեղծենք»,- Վան Գալի խոսքերն է ցիտում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս