
«Բավարիա»-«Համբուրգ» 5:0. «Երկրորդ խաղակեսում «Բավարիայի» ֆուտբոլիստներն ամեն ինչ գերազանց էին կատարում». Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Համբուրգի» հետ խաղից ստացած տպավորություններով և գնահատել է կիսապաշտպաններ Դուգլաս Կոստայի և Արթուրո Վիդալի դեբյուտը: Առաջին խաղակեսում մյունհենցիները խփեցին ընդամենը 1 գոլ, իսկ երկրորդում 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:
«Առաջին խաղակեսում մեզ համար դժվար էր, քանի որ «Համբուրգը» պաշտպանվում էր 6 ֆուտբոլիստներով: Երկրորդ խաղակեսում մենք վերակազմակերպվեցինք և ամեն ինչ ուղղակի գերազանց կատարեցինք: Ես գոհ եմ Դուգլա Կոստայի և Արթուրո Վիդալի դեբյուտից: Նրանք գերազանց փորձառու ֆուտբոլիստներ են, որոնք շատ կօգնեն «Բավարիային»: Սա առաջին խաղն էր, և ես շատ գոհ եմ թիմից»,- ցիտել է Գվարդիոլային մյունհենցիների մամլո ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը