ԿՀՎ-ն չէր պլանավորել Չե Գևարայի սպանությունը, պնդում է նախկին գործակալը
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ֆելիքս Ռոգրիգեսը, ով մասնակցել է Չե Գևարայի սպանությանը, հայտարարել է, որ ԿՀՎ-ն չի պլանավորել կուբացի հեղափոխականի սպանությունը, այլ առավելագույնս ջանքեր է գործադրել նրա կյանքը պահպանելու համար:
«Վաշինգտոնից հեռանալուց առաջ ԿՀՎ-ից հրաման եկավ, որ Չե Գևարային բռնելու դեպքում պետք է առավելագույնս ջանքեր գործադրենք, որ նա ողջ մնա: Ավելի ուշ ես հասկացա՝ ինչու: Չե Գևարան դեմ էր Կուբայի ռեժիմին՝ նրա գաղափարախոսությունն այլ էր:
Չեն կիսում էր Չինաստանի գաղափարները: Կուբան այդ ժամանակ, ակնհայտորեն, կախում ուներ ԽՍՀՄ-ից, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը հետաքրքրված չէր նրանով, որ Չե Գևարան ինչ-որ բան ղեկավարի, քանի որ դա կնշանակեր հեղափոխություն, որը ձեռնտու է Չինաստանին ու Մաոյին»,- ասել է Ռոդրիգեսը լատվիական Baltkom ռադիոկայանի հետ հարցազրույցում:
1967 թվականին Ռոդրիգեսը՝ որպես ԿՀՎ լիազոր խորհրդական, 2-րդ ռեյնջերական գումարտակին կից ուղարկվել էր Բոլիվիա, որտեղ թաքնվում էր Չեն: Գումարտակի առաջ խնդիր էր դրված ոչնչացնել Էռնեստոյի կոմունիստական պարտիզանական ջոկատը:
1967թ. հոկտեմբերի 8-ին ջոկատը ոչնչացվել էր, իսկ Գևարան՝ պատանդ վերցվել ու գնդակահարվել: