Բաժիններ՝

Թուրքիայում ակնկալում են չինացի զբոսաշրջիկների թիվը հասցնել 1 միլիոնի

Չինաստանը, որն առանձնանում է որպես աշխարհի խոշորագույն զբոսաշրջային շուկաներից մեկը, Թուրքիա մեկինող զբոսաշրջիկների թվով պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2025-ին Թուրքիա մեկնել 425.348 չինացի։ 2026-ին կանխատեսվում է, որ նրանց թիվը կհատի կես միլիոնի շեմը, իսկ 2027-ին՝ 1 միլիոնի շեմը։

Թուրքիան 2026թ. հունվարի 1-ից Չինաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային և տարանցիկ ուղևորությունների դեպքում սահմանել էր ազատ վիզային ռեժիմ։ Նշվում է, որ առանց վիզայի ճամփորդության մասին որոշումից հետո Չինաստանում դեպի Թուրքիա թռիչքների որոնումները կարճ ժամանակում աճել են մոտ 6 անգամ։

«Turkish Airlines»-ը դեպի Չինաստան շաբաթական իրականացնում է 42 ուղևորատար չվերթ։ Նոյեմբերին։ Իսկ չինական ավիաընկերություններն իրականացնում են շաբաթական 34 չվերթ դեպի Թուրքիա։ Այսպիսով, շաբաթական ընդհանուր 79 չվերթով երկու երկրների միջև ստեղծվել է օդային կամուրջ։

«Չինաստանը ոչ միայն զբոսաշրջիկներ ուղարկող կարևոր շուկա է, այլև զբոսաշրջության ոլորտում կարևոր ներդրող։ Մենք նաև նպատակ ունենք Չինաստանի հետ զբոսաշրջության ոլորտում հարաբերությունները վերածել երկարաժամկետ տնտեսական գործընկերության», – ասել է Թուրքիայի հյուրանոցատերերի միության (TÜROB) նախագահ Մյուբերրա Էրեսինը։

Չինաստանից Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկներ տեղափոխող տուրօպերատորներից մեկի՝ «Dorak Holding»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ահմեթ Սերդար Քյորուքչյուն հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ տարեցտարի աճում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930