Ավելի շատ հացահատիկ ու կարտոֆիլ
Հայաստանի գյուղացիներն այս տարի ավելի շատ հացահատիկ ու կարտոֆիլ են ցանել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2014-ի համեմատ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են 5.8%-ով ու կազմել 199 հազար 701 հեկտար, կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացել են 3%-ով՝ կազմելով 32 հազար 506 հեկտար: Ավելացել են նաև բանջարանոցային, բոստանային ու կերային մշակաբույսների տարածքները՝ համապատասխանաբար՝ 9.6% (28892 հա), 16.4% (6782 հա) և 4% (80229 հա):
Նվազել են միայն տեխնիկական մշակաբույսերի ցանքսերը՝ 2.1%-ով, և կազմել 3109 հեկտար: