Ինչպես կարելի է 5 օրում նիհարել 5 կգ. խորհուրդներ դիետոլոգներից
Իդեալական դիետան հիմնված է բանջարեղենի, մրգերի և կաթնաշոռի վրա: Նիհարելու համար դիետաների և հանձնարարականների բազմազանությունը հաճախ հանգեցնում է խառնաշփոթության: Եվ իսկապես, ընտրել իդեալական տարբերակ շատ դժվար է: Սակայն դիետոլոգները գտել են մի տարբերակ, որը կօգնի 5 օրում նիհարել 5կգ:
Առաջին օր
Նախաճաշ. 1 հատ նարինջ՝ 1 հատ քերած գազարի հետ, 2 պինդ եփած հավկիթ, 1 բաժակ առանց շաքարի սուրճ:
Ճաշ. նախօրոք տաք ջրում թրջած 10 հատ սև սալոր, 1 հատ խնձոր:
Ընթրիք. 1 բաժակ անյուղ կեֆիր:
Երկրորդ օր
Նախաճաշ. 1 չափաբաժին առանց շաքարի չլուծվող սուրճ, 100 գ անյուղ կաթնաշոռ:
Ճաշ. պինդ եփած 1 հավկիթ:
Ընթրիք. 2 մեծ նարինջ կամ 2 հասած տանձ:
Երրորդ օր
Նախաճաշ. 2 բաժակ տաք կաթ:
Ճաշ. գարնանային աղցան՝ 3 վարունգից և 2 լոլիկից` ձիթայուղով, և 200 մլ խնձորի հյութ:
Ընթրիք. 200 մլ տաք կաթ` 1 ճաշի գդալ մեղրով:
Չորրորդ օր
Նախաճաշ. 200 մլ կանաչ թեյ՝ 0.5 թեյի գդալ շաքարով, նախօրոք սառը ջրում թրջած 1 բուռ վարսակի փաթիլներ:
Ճաշ. բանջարեղեն` Ձեր նախընտրությամբ (կարող եք ուտել՝ ինչ ցանկանում եք և ինչքան ցանկանում եք):
Ընթրիք. մինչև 0.5 կգ մրգեր և հատապտուղներ:
Հինգերորդ օր
Նախաճաշ. 100 գ ցածր յուղայնության կաթնաշոռ, 100 մլ յոգուրտ, 1 հատ նարինջ:
Ճաշ. 1 հատ եփած հավկիթ, 1 բուռ կաղամբից աղցան:
Ընթրիք. 200 մլն անյուղ կեֆիր, 100 գ պինդ պանիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը