Աղբյուրը հայտնում է նաև, որ առաջիկա օրերի ընթացքում լոնդոնյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու պաշտոնական առաջարկ կանի։ Հարձակվողի տրանսֆերի համար կառաջարկվի 12 մլն ֆունտ ստերլինգ։
Օգոստոսի 14-ին հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Սբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Զգոն քահանա Անտոնյանը:
Օգոստոսի 14-ին, ժամը 00.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ծերենց փողոցի թիվ 100 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը և ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր ելույթում, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում իր երկրի կապիտուլյացիային, խոստովանել է, որ Ճապոնիան «անչափելի վնաս ու տառապանք» է պատճառել անմեղ մարդկանց:
Հայկական կողմը չի սկսի պատերազմը, բայց, ցավոք սրտի, պատերազմի լինել-չլինելու բանալիները գտնվում են ոչ թե Ամերիկայում Ռուսաստանում կամ Երևանում, այլ՝ Բաքվում
Դեպքը տեղի է ունեցել Կոստա Ռիկայի և Պանամայի ազգային թիմերի Օլիմպիական որակավորման հանդիպման ժամանակ:
Սոս Գիմիշյանը նաև կարծում է՝ այս նախագծով՝ Հայ Առաքելական եկեղեցուն զրկել են բոլոր առանձնահատուկ իրավունքներից, բերել հավասարեցրել են աղանդներին. «Գրված է՝ բոլոր եկեղեցական կառույցներն իրավահավասար են, մյուս կողմից՝ աղանդներին տվել են բազմաթիվ լայն իրավունքներ՝ քարոզելու»:
Եթե նախորդ երկու օրերին Երևանում գիշերային ջերմաստիճանը տատանվել է 22-23 աստիճանի սահմաններում, ապա օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը գիշերը 27-28 աստիճանից չի նվազի:
Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել:
«Քամփ Արմենի համար դիմադրության» մասնակիցներից Արև Միրքայանը, Ermenihaber.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մեքենայով 8 անհայտ անձինք, նախօրեին մտնելով Թուզլա, անցորդներից հարցրել են, թե որտեղ է գտնվում «Քամփ Արմենը», ապա գալով ճամբարի մոտ, դուրս են եկել մեքենաներից ու մահակներով ծեծի ենթարկել այնտեղ հերթապահություն իրականացնող 2 երիտասարդի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին:
«Ես մտածում եմ, որ այս ընթացքում անգամ իշխանությունը կհրաժարվի՝ տեսնելով, թե ինչ մոբիլիզացիա է առաջանում իր իսկ նախաձեռնած բարեփոխումների դեմ»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ։
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալները անցած գիշեր մի քանի հարձակում են գործել թուրքական անվտանգության ուժերի վրա, հայտնում է Eur
Շվեյցարիան նախօրեին ամբողջությամբ չեղյալ է հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը, որոնց գործունեությունը կասեցվել էր 2014թ. հունվարին, գրում է DW-ն:
Ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնք էլ մասնակցել են բարձրագույն խմբի առաջին երկու տուրերի հանդիպումներին: Ներկա պահին «Ուլիսում» փորձաշրջան են անցնում ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հանդես կգան թիմի կազմում:
Ջոն Քերիի հետ Հավանա է գնալու 20 հոգուց բաղկացած պատվիրակության հետ, որի կազմում կլինեն դիվանագետներ, Սպիտակ տան ապարատի պաշտոնյաներ ու կոնգրեսականներ, հայտնում է Euronews-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վնասված Mercedes մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը հարևանությամբ գործող խանութի աշխատակիցների հետ նախ` կրակի ճիրաններից դուրս բերում վիրավոր քաղաքացիներին, նոր հետո` իր վնասված Mercedes-ից դուրս բերում հարազատներին:
Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունի զոհերի թիվը հասել է 55-ի: Սա դեռ վերջնական տվյալը չէ: Ավելի քան 700 մրդ ներկայում գտնվում է հիվանդանոցներում:
«Այս տարբերակով մենք տեսնում ենք, որ լինելու է անբան, անմարդաբնակ և անտեր մի հողատարածք, անունն էլ կմնա Հայաստան: Վենետիկն էլ էր հայկական, այսօր ի՞նչ է դարձել՝ մի հակահայկական կենտրոն, որը պարտադրում է մեզ միասեռականությունը, երեխայի իրավունքը և այլն»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովին, haqqin.az-ին հայտնել են զինվորական հաստատությունում աղբյուրները:
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ իշխանությունը ՀՀ-ում չի փոխվում զուտ արտաքին պատճառներով, որովհետև այս համակարգն իր տրամաբանությամբ դա է պարտադրում
Նրա խոսքով՝ նման դրույթներ միջազգային պրակտիկայում կիրառվում են այն երկրների հանդեպ, որոնք պարտություն են կրել պատերազմում, որովհետև սա թույլ է տալիս ուղղակի արտաքին կառավարում իրականացնել…
Մեքսիկայի ոստիկանությունը հետաքննում է Վերակրուս նահանգի Օրիսաբա քաղաքի բարերից մեկում այցելուների վրա հարձակման փաստը: Չարագործները բարում գնդակահարել էին 6 մարդու:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ԱՄՆ կատարած իր այցի շրջանակում կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարարության քարտուղար Էշթոն Քարթերի հետ:
Օգոստոսի 15-19-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ինչպես հայտնում է BBC-ի թղթակից Լորա Բիքերը, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, որում ասվում է, թե այս շաբաթ 60 քուրդ զինյալ շնչառական խնդիրներ է ունեցել ԴԱԻՇ-ի հարձակումից հետո:
Օգոստոսի 14-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Ա.-ը (13 տարեկան) բարձրացել է Երևանի Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը հայտարարել է, որ իրավապահ մարմինների 5 հազար աշխատակից ու 3 հազար զինվորական անցել է ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների կողմը:
ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս շրջանի իշխանությունները երկարեցրել են արտակարգ դրության ռեժիմը Ֆերգյուսոն քաղաքում ու դրան հարակից շրջաններում ևս մեկ օրով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: