
Խվորոստովսկին ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ հունիսին գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել, ավարտել է ճառագայթային թերապիայի կուրսը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա կինը՝ Ֆլորենսը:
«Տոնում ենք ճառագայթային թերապիայի վերջին օրը: Ինչ երկար ճանապարհ էր: Ես այնքան եմ հպարտանում իմ հիանալի ամուսնով: Ես սիրում եմ քեզ»,- գրել է Ֆլորենսը սոցցանցում:
Գրառման տակ նա տեղադրել է լուսանկար, որտեղ ինքն ու Խվորոստովսկին միասին շամպայն են խմում:
Հիշեցնենք, որ երգիչն իր ախտորոշման պատճառով չեղյալ էր հայտարարել իր ելույթները:
Վոկալիստը բուժումը ստանում էր Լոնդոնում: