
Ադամ Տրաորեն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ասթոն Վիլլա»

19-ամյա հարձակվողը հնգամյա պայմանագիր է կնքել բիրմինգհեմցիների հետ: Գործարքն «Ասթոն Վիլլայի» համար արժեցավ 10 մլն եվրո: Բացի դրանից, ակումբը 2 մլն եվրո պետք է վճարի որոշակի պայմանների կատարման դեպքում:
«Բարսելոնան» պահպանել է 3 տարվա ընթացքում Տրաորեի հետգնման իրավունքը:
Բացի դրանից, ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, կատալոնցիներն իրավունք ունեն վետո դնել «Ասթոն Վիլլայի» վրա` ֆուտբոլիստի հետագա վաճառքի դեպքում:
Նոր ակումբում մալիական ծագումով իսպանացին հանդես կգա 20 համարի մարզաշապիկով, որն ազատ էր մնացել Կրիստիան Բենտեկեի վաճառքից հետո:
Տրաորեն «Բարսելոնայի» հիմնական կազմում անցկացրել է 4 հանդիպում:
2013-14թթ. մրցաշրջանում ֆուտբոլիստն օգնել է «կապտանռնագույններին»՝ հաղթել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը