Բաժիններ՝

«Ատլետիկը» ջախջախեց «Բարսելոնային» Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում

«Ատլետիկը» խոշոր հաշվով հաղթեց «Բարսելոնային» (4:0) Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում, որը տեղի ունեցավ Բիլբաոյում:

Առաջին գոլն իր հաշվին գրանցեց Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Միկել Սան-Խոսեն, ով աչքի ընկավ հանդիպման 13-րդ րոպեին` գրավելով Մարկ-Անդրե Տերշտեգենի պաշտպանած դարպասը դաշտի կենտրոնից:

Հեթ-տրիկ իր հաշվին ձևակերպեց հարձակվող Արից Ադուրիսը, ով մրցակցի դարպասը գրավեց 52-րդ, 62-րդ և 68-րդ րոպեներին:

Պատասխան խաղը տեղի կունենա «Բարսելոնայում» երկուշաբթի` օգոստոսի 17-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս