Բաժիններ՝

Ռոտացիան պետք է ապահովի ֆուտբոլիստներին, հիմա ժամանակը չէ նրանց ծանրաբեռնելու համար. Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է` «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի վերաբերյալ մտքերով:

«Հիմարություն կլինի չմտածել հնարավոր քամբեքի մասին: Մեր բախտը մի փոքր չբերեց: Եթե ինչ-որ մեկը կարող է ուղղել այս արդյունքը, ապա դա թիմն է:

Ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունն այս պարտության համար: Հասկանում եմ, որ ռոտացիան պետք է մի փոքր ապահովի իմ ֆուտբոլիստներին, մենք առաջվա պես պատրաստվում ենք մրցաշրջանին, և հիմա ժամանակը չէ նրանց ծանրաբեռնելու համար:

Հիմա արդարանալու ժամանակը չէ: Պատասխան հանդիպմանը ես նույն կազմն եմ դուրս բերելու դաշտ:

Երկուշաբթի մենք երկրպագուների համար կաշխատենք կրկնակի ուժով և կաշխատենք վտանգավոր պահեր ստեղծել «Ատլետիկի» դարպասի մոտ:

Կրկնում եմ, եթե ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան անել, դա թիմն է»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս