Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Եվրոպացիների մտավախությունները, թե փախստականների տեսքով Եվրոպա են ներթափանցում ԴԱԻՇ-ի գրոհայիններ, նոր ապացույցներ են ստանում, հայտնում է ntv.ru-ն:
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչեւ հոկտեմբերի 10-ի օրվա առաջին կեսը ներառյալ, անձրեւները կշարունակվեն, իսկ հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսից կդիտվի տեղումների դադար: Հոկտեմբերի 11-12-ի համար օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ ահա 12-ին նույնքանով կբարձրանա:
Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով: Նա ևս ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, և ԵՄ-ն շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Արտահանման ծավալների անկումը պայմանավորված է ոչ թե մեր՝ ԵՏՄ անդամ դառնալով, այլ փոխարժեքի տատանումների հետ: Այս կարծիքին է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը:
Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների՝ մինչև 20 տարեկանների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանում այսօր օբյեկտիվորեն առկա չեն պայմաններ գործող Սահմանադրությունը փոխելու կամ նորն առաջարկելու համար:
Անկարան հետաքրքրությունների կոնֆլիկտ չունի Մոսկվայի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ:
Հիջաբով պատկերված Անգելա Մերկելի լուսանկարի շուրջ սկանդալ է ծագել, որն իր եթերում ցուցադրել էր Գերմանիայի ARD պետական հեռուստաալիքը:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է իր անդամներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից:
Վերընտրվելուց հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել: 19 նախարարներից 9-ը կարողացել են պահպանել իրենց պաշտոնները:
Բա կարելի՞ է, ասում է, դրամի զանգվածի հետ խաղալ: Բա դու ինչի՞ ես խաղում, բա դու ինչո՞ւ անցյալ տարի դրամի վրա դրեցիր 24% հարկ:
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի հնագույն միջնաբերդը մեկ անգամ փրկվել է ԴԱԻՇ-ի կողմից ավերվելուց:
Բելգիայի ու Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալները կռվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բրյուսել կատարած այցի ընթացքում, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Մասնագիտական հանձնաժողովի հետ ունեցել ենք 10-ից ավելի քննարկումներ տարբեր ֆորմատներով և բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, որոնց մի մասն ընդունվեց, մի մասը՝ ոչ: Մենք չենք կարող դեմ լինել մի փաստաթղթի, որտեղ ամրագրվում է 100% համամասնական ընտրակարգ, ինչը հնարավորություն կտա, որ խորհրդարանում ունենանք ավելի շատ քաղաքական, քան թաղային հեղինակություններ»,- այսօրվա ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Մերսիսայդցիները գերմանացու հետ կկնքեն եռամյա պայմանագիր: Ներկայումս գործազուրկ Յուրգեն Կլոպն արդեն այս շաբաթվա վերջում կգլխավորի «կարմիրներին»: Ինչպես հաստատում է The Telegraph-ը, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչը «Լիվերպուլի» հետ կկնքի եռամյա պայմանագիր, իսկ նրա մարզչական շտաբում կլինեն Ժելկո Բուվաչը և Պետեր Կրավիտցը:
Ազգային Ժողովում շարունակվում են քննարկումները: Նիստի աշխատանքներին հետևեք ուղիղ հեռարձակմամբ:
Քաղաքական շրջանակներում եւ համացանցում մարդիկ իրար դեմ քարոզչական սրեր են ճոճում, առօրյա կյանքում, սակայն, սովորական մարդկանց մտահոգությունները հեռու են այդ թեմայից: Մեծամասնությունը դժգոհ է իր վիճակից եւ ցանկանում է, որ գան «բարի իշխանություններ», որոնք այդ վիճակից իրենց կհանեն, բարձր աշխատավարձ կտան եւ կվերադարձնեն օտարության մեջ գտնվող իրենց հարազատներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և մեկ այլ կոնգրեսական Էլիոթ Էնգելի առաջարկին՝ միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը։
Հայելին միշտ էլ մարդկանց մեջ առաջացրել է անբացատրելի երևույթների նկատմամբ ակնածանք:
Հոկտեմբերի 7-ին, ծամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 21/3 շենքի բնակարաններից մեկի նկուղում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցի մասին, որը տեղի է ունեցել լեգենդար շոտլանդացու կարիերան ավարտելուց առաջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Հարյուր հազարավոր ներգաղթյալներ, որոնց մերժել են տրամադրել փախստականի կարգավիճակ, արտաքսվելու են Եվրոպայից մի քանի շաբաթվա ընթացքում, գրում է Times-ը՝ հղում կատարելով թերթի տրամադրության տակ հայտնված տվյալներին:
«Ոչ»–ի ճակատում բացարձակ տարբեր գաղափարական հոսանքներ ունեցող մարդիկ են, այնքան էլ պարզ չէ, թե ով ում է ներկայացնում։ Ավելին՝ կան մարդիկ, որոնք իրենցից բացի՝ որեւէ մեկին չեն ներկայացնում, եւ նորմալ չէ, որ թշնամական մթնոլորտ է ստեղծվում։ «Ամենաշատ «դեմ» խոսացողները փախան քվեարկությունից։ Ինչպես եւ ԵՏՄ-ի ժամանակ, մարդիկ չեկան քվեարկելու, հետո ասացին՝ եթե քվեարկեի, «դեմ» կլինեի։ Նույնը մենք տեսանք այս անգամ։
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային չվերթով մեկնեցին Ֆրանսիա: Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Հայաստանի ազգային ընտրանին Նիս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ:
Lydian-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը ասել է. «Ամենամյա այս այցն առիթ է, որ Ընկերությունը շինարարության փուլին անցնելուց առաջ ցուցադրի բոլոր ոլորտներում գրանցված առաջընթացը»:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սահմանադրության նախագծի քվեարկությունից բացակայող ԲՀԿ-ականներից երկուսը երեկ ԱԺ-ում էին: Քվեարկությունից բացակայել էին կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Հայկ Խաչատրյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Վերջին երկուսը սկզբունքորեն դեմ են արտահայտվել եւ արտահայտվում սահմանադրական փոփոխություններին ու վերահաստատեցին իրենց տեսակետը:
Սիրիայում օդային հարված հասցնելիս Ռուսաստանը մի քանի անգամ խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, վերջին երկու օրերի ընթացքում։ Այս միջադեպը լարվածության նոր ալիք է բարձրացրել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ։