Ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում ավելի շատ հանդես եմ եկել ողբերգություններում, դրամաներում, մարդկային լուրջ ու ծանր փոխհարաբերություններում, բայց իհարկե, այս հումորային կերպարը ինձ համար առաջինը չէր, քանի որ ես հանդես եմ եկել մի քանի կատագերկական գեղարվեստական ֆիլմերում («Փեսացուն կրկեսից», «Տաքսի էլի լավա», «Սկոտչ եւ վիսկի», «Հյուսիս-հարավ»), բայց այնուամենայնիվ, սերիալային ձեւաչափում, երբ հեռուստադիտողը ամենը օր ինձ կարող է տեսնել հումրային կերպարում, սա, ինչ խոսք, առաջինն էր:
Մատաղը ոչ զոհ է, և ոչ էլ՝ զոհաբերություն։ Այն կապ չունի ոչ հրեական, և ոչ էլ՝ հեթանոսական զոհաբերությունների հետ։ Մարդկության մեղքերի համար Հիսուս Ինքը զոհաբերվեց, և դրանից հետո զոհ մատուցելն այլևս անիմաստ է: Իրականում մատաղը պիտի արվի աղքատներին ու կարիքավորներին բաժանելու համար:
Հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ճանաչել ահաբեկչական խմբավորում ու քսենոֆոբիա չառաջացնել զինյալների անվանման պատճառով:
Հունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թանգարանների ու հնագիտական հուշարձանների այցելությունների տոմսերի գները, որպեսզի ավելացնի բյուջեի եկամուտները, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարար Արիստիդիս Բալտասին:
ՖԻՖԱ-ի բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչ Զոխրե Խառատյանը հերքել է, որ Իրանի ֆուտբոլի կանանց ազգային թիմում տղամարդիկ կան:
«Մենք, անշուշտ, քարտեզագրել ենք ու գիտենք, որտեղ բժիշկներ կան, որտեղ չկան, դա մեր օրակարգային, ամենօրյա խնդիրն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով սահմանամերձ համայնքներում բժիշկների պակասի և երբեմն անգամ բացակայության մասին՝ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ո՞ւմ վրա է Ռ. Քոչարյանի հույսը, ովքե՞ր պետք է պաշտպանեն նրա թեկնածությունը, և ո՞ր ուժերը կկանգնեն նրա կողքին, Հ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այդ հարցն ուղղեք իրեն: Արդեն ասացի, որ վերջացել է այն էպոխան, որ անձնական կենսագրության անձնական արածների վրա կարող են առաջնորդի կարգավիճակ ստանալ, այսինքն՝ նախագահական կառավարման համակարգը վերջացավ, եթե մի ժամանակ Քոչարյանն անցավ իշխանության և 10 տարի կառավարեց «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսում, այդ կարգախոսն այսօր չի աշխատում»:
Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչը հայտարարել է, որ «Չելսիի» ներկայիս ֆուտբոլիստներն արդեն ի վիճակի չեն պորտուգալացուն տալ այն, ինչ նա պահանջում է:
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին: Հերթական ստուգայցի արդյունքները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի փորձագետ Մայք Քելիի հետ:
Մի քանի ամիս առաջ Գյումրու Գ.Նժդեհ փողոցի կանգառներից մեկի (նախկին տեքստիլ կոմբինատի դիմաց) տեղը փոխվեց. այն տեղադրվեց նույն ուղղությամբ, սակայն նախկինի համեմատ մոտ 100 մետր հեռավորությամբ:
Իսպանացին հարթեցրել է անկյունները, որոնք առաջացել էին Բենզեմայի արտահայտություններից հետո:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
Մայիսի 25-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությա Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և նույն թվականին ծնված Կարինա Գ.-ն, ովքեր հայտարարել էին, որ ծեծի են ենթարկվել:
Sport.es-ը հայտնում է, որ Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է և ցանկություն ունի կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Բացահայտումներ Գյումրիում. երեքուկես միլիոնի ոսկեղենի գողություն և թմրամիջոցների նոր խմբաքանակի հայտնաբերում
Անհրաժեշտ է բուժական մերսման խյուս պատրաստել, որի համար Ձեզանից կպահանջվի բուսական յուղ և մանր աղ (կարող եք ծովի աղ վերցնել):
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «հեմոռոգիկ շոկ, արտաքին և ներքին արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ քաղաքի ավտոկայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:
Չնայած Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են, այնուամենայնիվ շենքի շինարարության աշխատանքները շարունակվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Հարցին՝ Քոչարյանի վերադարձն իրական սպառնալի՞ք է իշխանությունների համար, վարչապետը պատասխանեց. «Ես որևէ սպառնալիք չեմ տեսնում որևէ անհատի մասնակցությունը ապագա ընտրություններում: Ընտրելու է ժողովուրդը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի մասնակցելու, նույնիսկ անհատը: Դա մեզ զգոնություն կբերի»:
Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կսկսվեն 2022-2025 թթ.: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) քարտուղար Սայեդ Մուհամմադ Հուսեյն Ադելին։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էստոնական փողոցի աղբարկղի մոտ զենք է թողնում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ մղվող Ռուսաստանի Դաշնության օպերացիան քայլ է, որը տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ:
«Եթե ՀՀ տարածքները ռմբակոծվում են, դրանք պատերազմական գործողություների մեջ չեն մտնո՞ւմ, խաղաղ բնակիչներ են զոհվում, դրանք պատերազմական գործողություններ չե՞ն, երբ պետք է այդ գործողությունների հետևանքով ռմբակոծվի ԱԺ շենքը, դա էլ պատերազմ չի լինի՞»,- հարցադրումները շարունակեց Զ.Փոստանջյանը:
Քաղաքացի Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին իր բնակարանից ոսկյա զարդեր գողանալու վերաբերյալ հաղորդում տալու կապակցությամբ գնացել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողները սկսել են անհարկի գոռգոռալ իր վրա՝ անտեսելով հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ իր պահանջը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք իրեն են պատկանել մինչև 1917 թվականի հեղափոխությունը, հայտնում է «Ղրիմինֆորմը»:
Ի՞նչ է անելու Արթուր Բաղդասարյանը, ի՞նչ եղան Բորդյուժայի, Պատրուշևի և, առաջին հերթին՝ Պուտինի անվերապահ վստահությունը: Ամեն դեպքում, ՕԵԿ-ի կողմից այնպես էր ներկայացվում, ասես Ռուսաստանը հատուկ իր կադրի համար պաշտոն է ստեղծում: Բայց Ռուսաստանի պատասխանն Արթուր Բաղդասարյանին առավել լակոնիկ էր՝ շենքը կառուցելու և Ակադեմիայի գործունեությունն ապահովելու համար փող չկա:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:
Ռուսական ռազմական արշավը Սիրիայում այդ երկրում իրավիճակը դարձնում է «առավել վտանգավոր», կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը: