![](/banners/BeFunky-design.jpg)
«Լիվերպուլը» շաբաթվա վերջում կհայտարարի Յուրգեն Կլոպի նշանակման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Klopp.jpg)
Մերսիսայդցիները գերմանացու հետ կկնքեն եռամյա պայմանագիր: Ներկայումս գործազուրկ Յուրգեն Կլոպն արդեն այս շաբաթվա վերջում կգլխավորի «կարմիրներին»: Ինչպես հաստատում է The Telegraph-ը, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչը «Լիվերպուլի» հետ կկնքի եռամյա պայմանագիր, իսկ նրա մարզչական շտաբում կլինեն Ժելկո Բուվաչը և Պետեր Կրավիտցը:
Աղբյուր տվյալներով` կողմերը հասել են սկզբունքային համաձայնության և մնացել են միայն ձևականությունները: Ընդ որում, «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն 2 անգամ Կլոպի հետ պայմանավորվելու (2010 և 2012թթ.) անհաջող փորձ կատարել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը