Երբ ցուցադրման վերջում ամբողջ խմբով կանգնած էինք բեմին և հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, ես հասկացա որ չկա աշխարհում ավելի մեծ հաճույք, քան ազնիվ աշխատանքով ստեղծել մի բան, ինչը մարդկանց հաճույք է պարգևում, ինչն իր հետ բերում է սեր և բարիություն, ինչը մեր Պետությունը մի փոքր տանում է առաջ:
Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ և խնամված եղունգներ ունենալ, սակայն հաճախ լինում է այնպես, որ եղունգները չեն երկարում, իսկ երկարելուց էլ շուտ կոտրվում են:
Երեկ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձավ 35 տարեկան: Այդ կապակցությամբ ամուսինը՝ Քանյե Ուեսթը որոշել է կնոջը նվիրել թանկարժեք ներքնազգեստ, գրում է kp.ru-ն:
Այս ֆիլմը Ռուսաստանից եկած Ասպետ Շերմազանյանի կուրսային աշխատանքի համար է նկարահանվել: Ես եւ Խորենը հրավերները ստացել ենք առանձին-առանձին, իհարկե, հետո մեր դերերի վերաբերյալ միասին եղբայրական քննարկումներ արել ենք:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) տվյալներով` հոկտեմբերի 15-ից մինչև 21-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
«ԵՏՄ երկրները չեն միջամտում մյուս երկրի կադրային քաղաքականությանը, շատ ժողովրդավարական իրավիճակ է։ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները մշտապես այնքան իրարամերժ ու կտրուկ տարբեր հայտարարություններով են հանդես եկել, որ սա արդեն բնական է դարձել։ Նա այնտեղ տեխնիկական պաշտոն է զբաղեցնելու»,- ասում է Սմբատ Կարախանյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի Նանսենի փող. 2, 3, 4, 7, 8, 9, 11, 15, 15/1, 17, 19, 25, 27, 29 համարների և Նանսենի նրբանցքի ջրամատակարարումը:
Որոշմամբ առաջարկվում է պահպանել պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը՝ որպես լրավճար:
Նախորդ մրցաշրջանում Ազարը թիմի անառարկելի առաջատարն էր, բայց հիմա Ժոզե Մոուրինիոն նրան տեղ չի երաշխավորում հիմնական կազմում: Անգլիայի առաջնության խաղում Էդենը մնացել է փոխարինող կազմում, որի պատճառով նրա մոտ դժգոհություն է ծագել` կապված նոր ստատուսի հետ:
«Իրական պատկերը փողոցում է երևում` հասարակությունը շատ խորն անտարբերությամբ է լցված, առավելագույնը` 5%-ը հետաքրքրություն ունի Սահմանադրության նկատմամբ»։
Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի նոր թիմի՝ «Դիժոնի» պաշտոնական կայքը խոսել է պաշտպանի հետ:
Կառավարությունն այսօր ընդունել է «1988-1992թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում
Իսպանիայի Ֆեդերացիան քննում է մրցավարների վրա ճնշում գործադրելու գործը, որոնք պետք է դատեն սպասվող Կլասիկոն:
Մկրտությունը մարդու առջև ոչ թե արգելքներ է դնում, այլ հնարավորություն և կարողություն է տալիս Աստծու արքայություն մտնելու:
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ծովի աղով ջուրը շատ օգտակար է առողջության համար: Այսօր խոսելու ենք այս հրաշք լուծույթի մասին:
«Հաճախ, ես հորս պես շատ նաիվ եմ: Մամաս անընդհատ ասում էր՝ «Յա՝ դու, յա՝ հերդ…»: Ինձ խաբելը շատ դյուրին է»,- ասում է Նարեկ Դուրյանը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 11.40-ին, Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարեն Ա.-ին:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 01.00-ին, 1968 թ. ծնված Պետրոս Բ.-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, իր ծանոթ Հենդոն «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով իրենց շենքի մոտից իրեն տեղափոխել է Գայի պողոտայի 12 հասցեում գործող սուպերմարկետ, որից հետո հետադարձի ճանապարհին` Գյուրջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ, կանգնեցրել է ավտոմեքենան, ձեռքից վերցրել է բջջային հեռախոսը և սպառնացել, որ կջարդի, ձեռքով հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ և պահանջել է 22.000 դրամ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, փրկարարները և Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Շմայս» մականվամբ:
«Մի բան է տեսանելի «Նոր Հայաստանի» որդեգրած ստրատեգիայում՝ այն, որ իրենք հասկանում են, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը երբեք Հայաստանում մարդկանց լայն մոբիլիզացիա չի ապահովել ու այժմ էլ չի ապահովելու, և դրել են իշխանափոխության խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին, որը հայտարարել է, թե դեկտեմբերի 1-ին պատրաստվում է իշխանափոխություն անել:
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ընթացիկ տարվա անցած ինն ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքների քննարկմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Կան ձերբակալվածներ։
Հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից ռուսական «ՄիԳ 29» կործանիչը խախտեց Թուրքիայի պետական սահմանը: Ռուսական կործանիչը Թուրքիայի օդային տարածքում գտնվել էր չորս րոպե 30 վայրկյան: Թուրքական օդուժն անմիջապես արձագանքել էր` ռուսական ինքնաթիռի պատճառով օդ էին բարձրացել երկու F 16-եր:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի «Աստանայի» դեմ խմբային խաղը (4:0):
q«Վրաստանի սահմանադրական կարգին ոչինչ չի սպառնում: Դա ցանկացած մարդու, ցանկացած պաշտոնատար անձի կողմից անպատասխանատու հայտարարություն է: Երբ հայտարարում ես այն մասին, որ սկսում ես երկխոսություն սահմանադրական կարգի մասին, ապա երկրում դրա համար հիմք պետք է լինի: Երկրի նախագահը չպետք է այդպես խոսի: Մինչ ինչ-որ մեկին մատնացույց անելը, ասելով, որ ինչ-որ որ մեկը թեժացնում է իրավիճակը, հենց նման կարգի հայտարարությունները վերջինիս կողմից թեժացնում են լարվածությունը»
Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում
Վարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով: