Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը YouTube-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է ԴԱԻՇ-ի զինյալներին դիրքերին հասցված նոր ավիահարվածների տեսագրությունները, հայտնում է RIA Novosti-ն:
Քիմ Քարդաշյանը գիշերազգեստներով ընտանեկան երեկույթ է հրավիրել ի պատիվ դեռ չծնված երեխայի: Միջոցառամանը ներկա են եղել Քիմի մտերիմները, այդ թվում՝ Քորթնի ու Քլոե Քարդաշյանները, Քայլի ու Քենդալ Ջեններները ու մայրը՝ Քրիս Ջենները, գրում է The Daily Mail-ը:
Այս տարի ինձ համար մասնագիտական առումով շատ բեղմնավոր էր. բացի սերիալից նկարահանվել եմ մոտ 5 խաղարկային գեղարվեստական ֆիլմերում, որոնցից երկուսը արդեն դուրս են եկել մեծ էկրաններ և մեկն էլ շուտով դուրս կգա, դրանք Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս հարավ», Արման Մարությանի և Վահագն Խաչատրյանի «Սիրո գործակից», Ռոման Մուշեղյանի «Որոգայթ» ֆիլմերն են, չնայած դերերը մեծ չէին, բայց շատ գունեղ և իրարից տարբեր էին:
Այն բանից հետո, երբ NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը մի քանի օր անցկացրեց կոմայի մեջ, Քլոե Քարդաշյանը որոշեց իրենց ամուսնությանը երկրորդ շանս տալ, հայտնում է spletnik.ru-ն:
Ճակատագիր գոյություն չունի: Ըստ Սուրբ Գրքի Աստված մարդուն ստեղծել է «Իր պատկերով և նմանությամբ», այսինքն՝ ազատ կամքով: Ազատությունը մեր անձի հատկանիշն է: Անձն ազատ է իսկապես, որովհետև նրան ոչ ոք չի կարող ստիպել սիրել կամ մտածել ինչ-որ բան:
SamMobile պորտալը հրապարակել է Adorama ռիթեյլերի տեղեկության արտահոսքը Samsung Galaxy View պլանշետի մասին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիացու հետ բանակցությունները կսկսվեն 2015-16թթ. մրցաշրջանի վերջում:
ԲՀԿ-ում ID քարտերի և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս պահի դրությամբ ընդհանուր որոշում դեռ չունի, քննարկումներն ընթանում են:
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ գերմանացի մասնագետին դժվար կլինի իր մտքերն իրականացնել ներկայիս ֆուտբոլիստների հետ:
Գեներալ Սարոյանը կասկածի տակ է դնում, որ Անդրեաս Ղուկասյանի տանեցիներն իրեն ձայն կտան, վերջինիս կինն էլ կասկածում է, որ գեներալի տանեցիներից բացի որևէ մեկը իսկապես ձայն կտա նրան:
Կտավատի սերմերը վիտամինների, հանքանյութերի, ճարպաթթուների և մանրաթելերի հրաշալի աղբյուր են, որոնք կարգավորում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված նախորդ շաբաթ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 46 վարչական արձանագրություն:
Կրիշտիանու Ռոնալդուն հագնվել է անտունի նման և Մադրիդի փողոցներում ցուցադրում է իր հմտությունները:
«Վերջին տարիներին որևէ արդյունք չկա, իսկ Ուորլիքն ու ամերիկյան կողմն ավելին են սպասում դիվանագիտությունից, ինչը ողորմելի վիճակում է: Սա կարելի է դիտարկել յուրօրինակ ճնշում նախագահների նկատմամբ. «Բավական է խոսել, պետք է գործել»»:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ և Չեխիա։
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ավարտվել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում հաղթել է «Սիբիր» թիմը:
Ինչպե՞ս կանդրադառնա այս ամենը հայ-վրացական հարաբերությունների վրա. վերջին օրերին Վերին Լարսի անցակետերում առաջացած խնդիրները կարո՞ղ են կապված լինել Վրաստանի ներքին զարգացումների հետ (ի դեպ, վերջին խցանման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել ու նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել):
«Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքի խոսքեր է ասել ակումբի հիմնական թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 100 ընտանիք ևս ապահովվել է նոր բնակարանով:
Աշունը վիրուսային հիվանդությունների ամիս է: Այդ ժամանակահատվածում չափազանց կարևոր է բոլոր հնարավոր միջոցներով ամրացնել իմունիտետը:
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ընթացիկ տարվա անցած ինն ամիսների ընթացքում ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:
Տեղեկատվական պատերազմում ուշագրավ է ռուսական պաշտոնական շրջանակներից հնչած «սուրբ պատերազմ» բառակապակցությունը: Այս ասելաձեւը պարզապես օդուժի միջամտությանը տրված բնութագրում չէ, այլ հայտնապես ժամանակավոր, որոշ նպատակի համար է օգտագործվել:
Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում հանդիսավորությամբ կվերաբացվի վերականգնված Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարը (Բերդի Մեծ եկեղեցին):
Ռուսաստանը ներկայում փորձում է բանակը դարձնել գլխավոր հասարակական ինստիտուտներից մեկը, գրում է The Independent-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:
Օրերս հայալեզու և ռուսալեզու տարբեր կայքէջեր հղում անելով «Кремлевская пресса»-ին՝ գրում էին, որ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ստեղծում է «Աշխարհի հայերի անձնագիր», որը, ըստ այդ նախաձեռնության՝ դառնալու է ամբողջ աշխարհում ցրված հայերին միավորող փաստաթուղթ: Նշվում էր նաև, թե այդ փաստաթուղթն ունենալու է սոցիալական կարգավիճակ և կտրամադրվի այն անձանց, ովքեր ընդունում են հայերի հետ էթնիկական կամ սոցիալ-մշակութային ընդհանրությունը: