Բաժիններ՝

Ճի՞շտ է արդյոք, որ երբ տան հայելին կոտրվում է, տան մեջ մեծ դժբախտություն է կատարվում

– Ճի՞շտ է, որ երբ տան հայելին կոտրվում է, այդ տան մեջ մեծ դժբախտություն է կատարվում: Ես դա ասում եմ սեփական փորձից. մայրիկիս մահվանից մի քանի օր առաջ կոտրվեց մեր տան մեծ հայելին: Իսկ հետո մայրիկս մահացավ: Ընդ որում՝ նա առողջ էր: Ես նմանատիպ շատ դեպքերի մասին ևս լսել եմ: 

– Հայելին միշտ էլ մարդկանց մեջ առաջացրել է անբացատրելի երևույթների նկատմամբ ակնածանք: Իրականում այս ամենը շատ մեծ սնոտիապաշտություն է: Եվ ոչ սնոտիապաշտ մարդը որևէ կերպ չի հավատա այդ ամենին: Ես փոքր հասակից անընդհատ հայելի եմ կոտրել, բայց երբևիցե դրան պատասխան մահ չի եղել: Ընդհանրապես, այդ ամենը պատահականությունների շարք է: Ամեն ինչ Աստծո կամքով է տեղի ունենում, այլ ոչ թե հայելու կոտրվելով: Եթե այդպես լիներ, ապա պետք է պաշտեինք ոչ թե Աստծուն, այլ՝ հայելուն:

Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս