Երեկ Բաքվի Բինագադինսկի շրջանում Pepsi-Cola Azerbaycan ընկերության աշխատակից Ալեքպեր Զահիդ օղլու Մամեդովն ինքնահրկիզման փորձ է կատարել իր տան տանիքին՝ վրան բենզին լցնելով, հայտնում է haqqin.az-ը:
Այս տիկինը պարբերաբար հայտնվում է աղմկալի իրադարձությունների կենտրոնում, իր վրա բեւեռում բոլորի ուշադրությունը, այնուհետեւ ասում, թե ինքը կապ չունի, իրեն վիրավորել են, ապտակել են, «բոյով մեկ» «քցել» են։ Բանն այն է, որ սեպտեմբերի 25-ին լրատվամիջոցների հետ զրույցում գործարարը հայտարարել Էր, թե պատրաստվում է կաշառքի հայտարարություն անել պետական պաշտոնյայի մասին։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2 ավիահարված է հասցրել Եմենում հարսանեկան հանդիսությանը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 13 մարդ, մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածքներ:
Ես բազում անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը իր որդիներին դաստիարակչական խրատներ տալիս, բառերով մարդը բացատրում է, թե որն է ճիշտը, որն է սխալը, ես բազում նման փաստերի ականատես եմ եղել։ Ուստի ես չեմ կարծում, որ ջարդել, փշրել նման բաների ընդունակ են իրենք։ Ես այդ տեսակետին չեմ, ու դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են։
Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար, քանի որ իմ ընտանիքի անդամները նույնպես կլինեն մարզադաշտում: Ես ծնվել եմ Ֆրանսիայում և գիտեմ որ խաղի ընթացքում հատուկ ուշադրություն է լինելու իմ նկատմամբ: Բայց ամեն դեպքում խաղը մնում խաղ, շատ կարևոր, խաղալու ենք գերազանց հակառակորդի դեմ: Էմոցիաները կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ:
Իմ տատիկը հավատում է, որ աչքի ուլունքները, ձիու պայտերը, փշերը կարող են դառնալ չարի դեմ պայքարի միջոց։ Մի՞թե դա հնարավոր է:
Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:
ոփոխությունները շատ չեն, քանի որ Հայաստանի հավաքականը չունի ֆուտբոլիստների այդպիսի լայն շրջանակ, ինչպիսին ունի Ֆրանսիայի հավաքականը: Մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ կար գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին կարող էինք հաղթել:
Ներքին գործերի նախկին աշխատակցի՝ Սամվել Ազիզյանի մահվան դեպքից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինս բավականին շատ պարտքեր է ունեցել, ու չի բացառվում, որ հենց այդ պարտքերի պատճառով է թաքնվել ընկերոջ տանը։
«Ժողովուրդ»-ը խաղողագործներից տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարանի մոտ օրեր առաջ, երբ մեծ հերթեր են գոյացած եղել, գործարանին են մոտեցել մի քանի բեռնատարներ՝ խաղողով բեռնված, եւ գործարանի աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետեւ «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է»:
Երեկ, ԱԺ նիստի ընդմիջմանը, ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր. նշում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ծնունդը, որին ներկա էր ՀՀԿ-ի մեծ մասը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։
ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից փորձեցինք ճշտել` սահմանում տեղի ունեցող հրադադարի խախտումը կվերաճի՞ լայնամասշտաբ պատերազմի: «Իհարկե, ոչ մեկը, այդ թվում եւ Ադրբեջանի ժողովուրդը, նման ցանկություն չի կարող ունենալ: Ստեղծված իրավիճակում մեր ռազմական ղեկավարությունը լրջագույն քայլեր է ձեռնարկում, որպեսզի այդպես չլինի»: Անվերջ խոսվում է, որ Դուք ԼՂ նախագահ կդառնաք կամ ՀՀ պաշտպանության նախարար: Ի՞նչ «կդառնաք», վերջիվերջո, պարոն Ղուկասյան:
Խորհրդարանի լրագրողական օթյակից երեկ կարելի էր հետևել, թե ինչպես են ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենախետ Լյուդմիլա Սարգսյանը վիճում նիստերի դահլիճում։
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հանդես եկավ հարցազրույցով` նորից փաստելով, որ ինքը դեմ է սահմանադրական բարեփոխումներին։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի, նրանք հանգել են համաձայնության: «Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի:
Սերժ Սարգսյանը երեկ իր մոտ խորհրդակցություն է հրավիրել, բայց ոչ թե խաղողագործների անլուծելի դարձած հարցով, այլ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու մարզային գերակայություններն են քննարկվել։ Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հատուկ կենտրոնացել է Գյումրի քաղաքի խնդիրների վրա, բայց մարզկենտրոնի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդակցությանը հրավիրված չի եղել։
Զարմանահրաշ Սոֆի Լորենը հիմա 81 տարեկան է. և ի՞նչ: Օրերս Dolce & Gabbana-ն հաղորդել է, որ Լորենը դարձել է իրենց նոր գովազդային արշավի «դեմքը»:
Ճապոնական Sharp ընկերությունն ստեղծել է անսովոր սմարթֆոն, որն ստացել է ռոբոտի տեսք:
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումն է անցկացնելու՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ:
Մայր Թերեզային համարում են աշխարհի ամենաազդեցիկ կինը, իսկ նրա կյանքը՝ 20-րդ դարի մեծագույն իրադարձությունը: Փոքրամարմին, նուրբ միանձնուհու ձեռքբերումներն իսկապես ապշեցնում են, իսկ նրա անձը բացառիկ է՝ ողջ մարդկության համար ունեցած իր նշանակությամբ:
Պարզաբանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Բժիշկներն սովորաբար պնդում են, որ օրգանիզմում կուտակված ճարպերի մեղավորներն աղիներն են, քանի որ հենց այդ ճարպերն են, որ թույլ են տալիս օրգանիզմից դուրս բերել ավելորդությունները:
Արտաքին պարտքի մեծությունը 2016 թվականի վերջին կկազմի 4 միլիարդ 818 միլիոն դոլար։ Դա 329 միլիոն դոլարով գերազանցում է 2015 թվականի սպասողական ցուցանիշը։
Առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապ չունեցող իրադարձությունները Հայաստանի համար ունեն մեկ ընդհանրություն, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել՝ որպես բացառիկ հնարավորություն: Արևմուտքի հետ ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո Իրանի տնտեսությունը և, ոչ միայն՝ տնտեսությունը, արմատական փոփոխությունների է ենթարկվելու:
Ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում ավելի շատ հանդես եմ եկել ողբերգություններում, դրամաներում, մարդկային լուրջ ու ծանր փոխհարաբերություններում, բայց իհարկե, այս հումորային կերպարը ինձ համար առաջինը չէր, քանի որ ես հանդես եմ եկել մի քանի կատագերկական գեղարվեստական ֆիլմերում («Փեսացուն կրկեսից», «Տաքսի էլի լավա», «Սկոտչ եւ վիսկի», «Հյուսիս-հարավ»), բայց այնուամենայնիվ, սերիալային ձեւաչափում, երբ հեռուստադիտողը ամենը օր ինձ կարող է տեսնել հումրային կերպարում, սա, ինչ խոսք, առաջինն էր:
Մատաղը ոչ զոհ է, և ոչ էլ՝ զոհաբերություն։ Այն կապ չունի ոչ հրեական, և ոչ էլ՝ հեթանոսական զոհաբերությունների հետ։ Մարդկության մեղքերի համար Հիսուս Ինքը զոհաբերվեց, և դրանից հետո զոհ մատուցելն այլևս անիմաստ է: Իրականում մատաղը պիտի արվի աղքատներին ու կարիքավորներին բաժանելու համար:
Հայկական համայնքների ներկայացուցիչները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ կոչ անելով ԴԱԻՇ-ը ճանաչել ահաբեկչական խմբավորում ու քսենոֆոբիա չառաջացնել զինյալների անվանման պատճառով:
Հունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թանգարանների ու հնագիտական հուշարձանների այցելությունների տոմսերի գները, որպեսզի ավելացնի բյուջեի եկամուտները, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարար Արիստիդիս Բալտասին:
ՖԻՖԱ-ի բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչ Զոխրե Խառատյանը հերքել է, որ Իրանի ֆուտբոլի կանանց ազգային թիմում տղամարդիկ կան:
«Մենք, անշուշտ, քարտեզագրել ենք ու գիտենք, որտեղ բժիշկներ կան, որտեղ չկան, դա մեր օրակարգային, ամենօրյա խնդիրն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով սահմանամերձ համայնքներում բժիշկների պակասի և երբեմն անգամ բացակայության մասին՝ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: