«Ամուլսարը կլինի պատասխանատու հանքարդյունաբերության լավ օրինակ և տնտեսական զարգացման հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար»
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC, Համաշխարհային բանկի խմբի անդամ) պատվիրակությունն իր ամենամյա վերահսկողական այցով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը այցելել է Հայաստան և Ամուլսարի հանքավայր: IFC-ն Lydian-ի 7,9% բաժնետերն է: Ամուլսարի ծրագիրը, որն իրականացնում է Լիդիանի դուստր Գեոթիմ ՓԲԸ-ն, նպատակ ունի դառնալ Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրը, որը նախագծվել է և կիրականացվի IFC-ի կատարողականի չափանիշներին համապատասխան:
IFC- ի պատվիրակությունը բաղկացած էր IFC- ի ինժեներական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական ոլորտի ղեկավար մասնագետներից: Ամուլսար այցի ժամանակ պատվիրակությունը եղավ շրջակա համայնքներում՝ Գնդեվազում և Ջերմուկ քաղաքում, հանդիպումներ ունեցավ համայնքի անդամների հետ և ծանոթացավ Գեոթիմի կողմից իրականացվող ընթացիկ սոցիալական զարգացման ծրագրերին: Պատվիրակության անդամները այցելեցին նաև Ամուլսարի հանքավայրի տարածք՝ տեղում տեսնելու հանքի նախատեսվող հատակագիծը և ծանոթանալու որոնողահետախուզական գործունեությունից հետո իրականացվող վերականգնողական աշխատանքներին:
Lydian-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը ասել է. «Ամենամյա այս այցն առիթ է, որ Ընկերությունը շինարարության փուլին անցնելուց առաջ ցուցադրի բոլոր ոլորտներում գրանցված առաջընթացը: Օրինակ՝ այս տարի մենք հրապարակեցինք Ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման փաստաթուղթը և անցկացրեցինք ԲՍԱԳ-ի վերաբերյալ հանրային հանդիպումներ՝ IFC- ի կատարողականի չափանիշներին համապատասխանելու՝ Ընկերության ստանձնած պարտավորության համապատասխան: Մենք, նաև, մոտեցել ենք նախագծի օպտիմալացման եզրափակիչ փուլին, և կարողացել ենք ուրվագծել հանքի նախագծի առանցքային բարելավումները: Ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրականացնել IFC- ի բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան, և Ամուլսարը դարձնել Հայաստանում օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր»:
IFC-ի Ներդրումների գծով ավագ պատասխանատու Ռոբին Վայսմանն ասել է. «IFC-ի պատվիրակության անունից կարող եմ ասել, որ մենք ուրախ ենք ականատես լինելու Գեոթիմի նվիրված աշխատանքին, ինչի վկայությունն է Ծրագրում զգալի բնապահպանական և սոցիալական առաջընթացը: Երբ գործարկվի, Ամուլսարը կլինի պատասխանատու հանքարդյունաբերության լավ օրինակ և տնտեսական զարգացման հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար»: