Անկարան հետաքրքրությունների կոնֆլիկտ չունի Մոսկվայի հետ Սիրիայի պատճառով. Դավութօղլու
Անկարան հետաքրքրությունների կոնֆլիկտ չունի Մոսկվայի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք չունենք հետաքրքրությունների կոնֆլիկտ Ռուսաստանի հետ Սիրիայի պատճառով, այդուհանդերձ, Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի մեր անհանգստությանը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մենք Ռուսաստանի հետ ընկեր ենք ու հարևաններ, սակայն Թուրքիան չի կարող զիջումներ անել մեր սահմանների անվտանգության հարցերում»,- ասել է Դավութօղլուն լրագրողներին՝ մեկնաբանելով ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից վերջին ավիահարվածները:
Նա նշել է, որ սիրիական ճգնաժամը չպետք է վերաճի ռուս-թուրքական ճգնաժամի: