Տեսահոլովակը որպես այդպիսին ռեժիսոր չունի, մենք՝ բոլորս ենք դրա ռեժիսորը: Այս երգի համար նման տեսահոլովակ ստեղծելու գաղափարը, անկեղծ ասած, կնոջինս է, կարծում եմ այն շատ համահունչ է այս երգին:
1976թ.-ին Apple-ի հիմնադրումից ի վեր համակարգչային հանճար Սթիվ Ջոբսը գրեթե իր ամբողջ ժամանակը նվիրում էր սիրելի աշխատանքին:
Պրեմիեր Լիգայի նախկին աստղերը ձեռք են բերել Մանչեսթերյան բորսայի պատմական շենքը՝ այն հյուրանոցի վերակառուցելու նպատակով:
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով:
«Ալաշկերտ» ՖԱ մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտն» Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավեր է ստացել՝ մրցարջագայություն կատարելու այդ երկրում:
Ոչ թե կրոնը, այլ եկեղեցին է սահմանում կրոնական օրենքներ: Մեր Եկեղեցու սուրբ Հայրերի սահամանած կարգով հուղարկավորության կարգը բաժանվում է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ և գերեզմանի կարգ:
Ես չեմ երազում, որ մեր երգերը բոլորը լսեն։ Այդ «մի զանգվածով» շատ հաճելի առաջ ենք գնում։ Երգ կա, որը բեռնում եմ «Youtube», 1500 դիտում է ունենում, սակայն այդ 1500-ն իսկապես «լսած դիտում» է։ Կան նաև երգեր, որոնք 80-100 հազար դիտում են ունենում, ես դրանք հանգիստ եմ թողնում և չեմ շարունակում այդ գիծը։
«Чемпионат»-ը փոխանցում է «Սպարտակի» բժշկական բաժանմունքի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքերը, ով հայտնել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի մոտ ախտորոշվել է որովայնի պատի վնասվածք և որովայնային մկաններից մեկի ցնցում:
«Ես մշտապես կրկնել եմ, որ առևտրաշրջանառությունը և հարաբերությունների տնտեսական բաղադրիչը կարևոր է հատկապես Հայաստանի և Եվրոպական միության միջև, քանի որ Հայաստանի առևտրաշրջանառության մեծ մասը Եվրոպական միության հետ է։ Կարծում եմ` տնտեսության այն հատվածներում, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, Հայաստանն ու ԵՄ-ն կունենան համագործակցություն»:
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ խաղի սպասումներով: «Մենք գիտենք, թե ինչ է պետք անել` «Ռեալին» հաղթելու համար: Ուրախ կլինեի նրանց հետ խաղալ, և մենք պատրաստ ենք այդ մարտահրավերին:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «ՊՍԺ»-ի դեմ խաղին:
«Ոչ»-երի ճամբարում 2 հիմնական բևեռ է ձևավորվել՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և «Չեք անցկացնի» նախաձեռնությունը: Վերջինս ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ համաձայնություն է ձեռք բերել «ոչ»-ի միասնական կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու մասին:
Արտերկրից ավտոմեքենա ներկրելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ շուրջ 40 միլիոն դրամ էր հափշտակել:
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին, մասնավորապես տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը» շարունակում է տրամադրել վառելափայտ, հագուստ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ անվասայլակներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է թիմի, ինչպես նաև՝ առանձին ֆուտբոլիստների ընդունակությունների մասին կարծիքով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:
Քրեական գործ են հարուցել, ըստ էության, այն նույն ձևակերպմամբ, որն այսօր դրված է մեղադրանքի հիմքում: Դա տարակուսանք է առաջացնում և ևս մեկ անգամ ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ նախաքննական մարմինը հետագա քննության ընթացքում դարձել է քրեական գործի հարուցման և լրատվամիջոցներով արված հայտարարությունների գերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
Ավանդական բժշկության մեջ մեղրն ու ընկույզը համարվում են ամենահզոր դեղամիջոցներից մեկը, որը բուժում է մի քանի հիվանդություններ: Այս խառնուրդն օրգանիզմին ապահովում է վիտամիններով, ճարպերով, պրոտեիններով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին և օրինական շահերին:
Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը:
Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում միշտ այդքան մարզական և «թարմ» տեսք ունենալ՝ Ե. Պլյուշչենկոն պատասխանեց. «Պետք է շատ քնել: Իսկ ես այսօր լավ չեմ քնել: Երբ ասուլիսն ավարտենք, գնալու եմ մի ժամ քնեմ: Իսկ առհասարակ պետք է սիրել կյանքը, սպորտը: Սիրում եմ խաղալ գոլֆ, հոկեյ, թենիս, ֆուտբոլ, սիրում եմ ձկնորսությունը… Այն ամենը, ինչ կապված է սպորտի և շարժման հետ»:
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 1988 թվականին ծնված Լևոն Վալենտինի Դանիելյանը, իր անձը կարևորելու և վստահություն ներշնչելու համար շրջապատում ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից, Գորիս քաղաքի երկու բնակիչներից՝ շուկայականից անհամեմատ էժան գներով ավտոմեքենաներ նրանց վաճառելու, իսկ մեկ այլ բնակչից՝ դստերը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու հարցում օգնություն ցուցաբերելու պատրվակներով, խաբեությամբ պահանջել և ստացել է 35.000 ԱՄՆ դոլար գումար։
Ովքե՞ր են Կրեմլի գործակալները Հայաստանում: Այս հարցը ոչ միայն հռետորական չէ, այլ շատ առարկայական է ու հասցեական պատասխաններ է պահանջում՝ անուն-ազգանուններով, զբաղեցրած պաշտոններով ու հանրային դիրքով:
Քրիստոնեական ուսմունքում ընդհանրապես անհանդուրժելի են և աստղագուշակությունը, և երազների մեկնությունը: Երկուսն էլ խիստ մերժելի են:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հարցականով, գլխուղեղի փակ վնասվածք՝ հարցականով, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Գևորգ Աղաջանյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվել է անգիտակից վիճակում և ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
66-ամյա մասնագետը ոչ մի պատճառ չի տեսնում Գվարդիոլային հրաժեշտ տալու համար:
Տիգրան Սարգսյանի նշանակման մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո սկսվեց ակտիվ քննարկում` իսկ ինչո՞ւ հենց նա: