Գերմանական հեռուստաալիքը Մերկելին պատկերել է հիջաբով
Հիջաբով պատկերված Անգելա Մերկելի լուսանկարի շուրջ սկանդալ է ծագել, որն իր եթերում ցուցադրել էր Գերմանիայի ARD պետական հեռուստաալիքը:
Հաղորդաշարի ժամանակ, որի թեման դարձել էր փախստականների հետ կապված ճգնաժամը, ներկայացվել էր կոլաժ, որտեղ կանցլերը ներկայացված է մուսուլման կնոջ կերպարով Ռայխստագի ֆոնին:
Սոցցանցերի օգտատերերը հասցրել են հեռուստաալիքի խմբագրությանը մեղադրել հակաիսլամականության մեջ: Այդուհանդերձ, լրագրողները ներողություն չեն խնդրել:
Նրանք Facebook-ի իրենց պաշտոնական օգտահաշվում ափսոսանք են հայտնել, որ հանդիսատեսը չի հասկացել կոլաժի երգիծական ենթատեքստը:
«Մենք ողջունում ենք բազմաթիվ քննադատությունները Բեռլինի երեկվա ռեպորտաժի գրաֆիկայի վերաբերյալ: Ցավոք, ոչ բոլորն են հավանություն տվել կանցլերի կերպարին կամ այն պարզապես սխալ են հասկացել»,- ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, գիտական հանրությունը կանգնել է խմբագրության կողքին, մասնավորապես պրոֆեսոր Նորբերտ Բոլցը: Գիտնականը համեմատել է հիջաբով Մերկելի կոլաժը Charlie Hebdo-ի ծաղրանկարների հետ:
Նրա խոսքով՝ մուսուլմանները չպետք է նեղանան երգիծական պատկերի պատճառով այնպես, ինչպես կանցլերը չպետք է վշտանա այդ կոլաժի պատճառով: