 
                        Պառակտում ԲՀԿ-ում
 
                                    Բարգավաճ Հայաստան կուսակցությունում պառակտում է սկսվել: ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է իր անդամներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից: Մինչ այս Էլինար Վարդանյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ էր, իսկ Ստեփան Մարգարյանը՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի:
Պաշտոնապես հայտարարվում է, թե պատճառը պարզ ռոտացիան է, սակայն խնդիրն ավելի խորն է: Էլինար Վարդանյաննն ու Ստեփան Մարգարյանը բոյկոտել են Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը և միջազգային խորհրդարանական պատվիրակություններից նրանց զրկելը յուրօրինակ պատիժ է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        