Բաժիններ՝

Ցիկլոնի գոտում ենք. Արագածում ձյուն է տեղացել. armtimes.com

Մեր հանրապետությունը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցնած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչով էլ պայմանավորված են ջերմաստիճանի անկումն ու տեղումները: ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում են ինտենսիվ անձրևներ, ամպրոպ:

Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչեւ հոկտեմբերի 10-ի օրվա առաջին կեսը ներառյալ, անձրեւները կշարունակվեն, իսկ հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսից կդիտվի տեղումների դադար: Հոկտեմբերի 11-12-ի համար օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ ահա 12-ին նույնքանով կբարձրանա:

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց նաեւ, որ այսօր գիշեր Արագած լեռան 3000 մետր բարձրություններից սկսած՝ տեղացել է ձյուն: Ձնածածկույթի բարձրությունը 3200 մետրի վրա կազմում է 15 սանտիմետր:

«Այս տարվա հոկտեմբերը աչքի է ընկնում տեղումների առատությամբ: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս, ցիկլոնների անցմամբ պայմանավորված, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են անձրեւներ եւ ամպրոպ, իսկ հոկտեմբերի 4-ին Արարատի մարզի մի շարք գյուղերում՝ նաեւ կարկուտ: Տեղումների քանակը հոկտեմբերի 7-ի դրությամբ արդեն կազմում է նորմայի 40-80 տոկոսը»,-հայտնեց Գագիկ Սուրենյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս