«ՆԱՏՕ-ն պատրաստ է ու ի վիճակի է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին, ներառյալ Թուրքիային, ցանկացած սպառնալիքից»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ռուսական ավիահարվածներն անվանելով «անհանգստության պատճառ»:
Կարծում եմ շատ արդյունավետ կլինի, եթե կազմակերպեք մի քննարկում, որին հրավիրեք նաև այդ երիտասարդների ներկայացուցիչներին ու լինի բաց և անկեղծ մտքերի փոխանակություն, որից կշահեն թե՛ Ձեր, թե՛ երիտասարդների գաղափարները: Համոզված եմ, որ նման երկխոսությունը կամրացնի քաղաքապետ-հասարակություն փոխադարձ վստահությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրի 25 համալսարանական թիմեր:
ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով, ելնելով մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ կապված խնդիրների թիրախայնությունն ապահովելու անհրաժեշտությունից, օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն է ընձեռվել մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, 1983 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և 44.000 դրամ:
«Այդ ինչի՞ տենց ոգևորվեցիք: Լավ բաներ է ասում՝ դրա՞ համար, թե՞ հավատ չի ներշնչում ասածները: Ո՞րն է պաճառը: Ես կարծում եմ՝ պարոն Ճշմարիտյանի ասածները լիովին հիմնավոր էին: Եթե որոշ մարդկանց դուր չի գալիս՝ դա իրենց ներքին և արտաքին պրոբլեմն է»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նրան, ասաց, թե պարզ չբացատարեց, որպեսզի մարդիկ հասկանան: «Հանրակացարան են ուզում, որ բժշկական համալսարանն ունենա, որպեսզի Հնդկաստանից ուսանողները գան և կարողանան այնտեղ ապրել: Պարզ պիտի բացատրեք, որ մարդիկ իմանան: Ամեն անգամ բոլորիդ ասում եմ նույն բանը»:
Ազգային ժողովն այսօր նիստում շարունակեց Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Հ1-ի աշխատանքը և նշեց, որ ՀԸ-ն ապահովում է բազմակարծությունը:
Սիրիական բանակը հայտարարել է լայնամասշտաբ հարձակումների անցնելու մասին, որի նպատակն է ազատել Սիրիայի բնակավայրերն ու շրջանները, որոնք տուժել են ահաբեկչությունից:
Նախագիծը ոչ միայն չի համապատասխանում մեր ազգային-պետական շահերին, ազգային արժեհամակարգին, այլև լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության տեսանկյունից՝ ուղղված մեր երկրի ու ժողովրդի ապագային:
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, մամլո քարտուղար Դանիել Հոլտենը հայտարարել է, թե Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է լքել մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խումբը։
Վերջին 5 օրում երկրորդ անգամ Գերմանիայում փախստականների համար նախատեսված երկրորդ ապաստարանն է այրվել: Դեպքը տեղի է ունեցել Բավարիայի դաշնային հողում՝ Ինգոլշտադտ քաղաքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Բոշի մայլայի» բնակիչները սպառնում են քանդել փողոցը:
ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանն ու պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ պատրաստվում են մեծ համերգ տալ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։
Ամեն մարդ ունի Աստծուց շնորհված հատուկ պաշտպանվածաթյան համակարգ։ Այդ համակարգը կոտրելն անհնար է, եթե մարդն իր կամքով այն չի հանձնում։ Երբ անհավատ կամ թերահավատ մարդը գնում է կախարդի, էքստրասենսի կամ գուշակի մոտ՝ ինչ-որ նպատակի համար, ապա նա այնտեղ տեսնելով սրբապատկերներ, աղոթքներ ու նույնիսկ Աստվածաշունչ ու Նարեկ (թեեւ սրանց արածը ոչ մի կապ չունի Սբ. Գրիգոր Նարեկացու հավատքի հետ), մտածում է այսպես. «Այստեղ կան սրբապատկերներ, աղոթքներ, Աստվածաշունչ։ Ուրեմն այստեղ կա Աստված։ Ուրեմն սա բարի է։ Ուրեմն այստեղ ապահով է…»։
Երևանում գրանցվել է հերթական ինքնասպանության փորձի դեպքը:
Այս տարվա սեպտեմբերի դրությամբ, «Յունիբանկի» վարկային պորտֆելում կանխիկ վարկերի քանակը գերազանցել է 45 000-ը, ապառիկ վարկերինը` 100 000 –ը: Այդ ցուցանիշներով բանկը առաջատար դիրքեր է զբաղեցնում շուկայում: «Յունիբանկի» հիմնական առավելությունը լայն ցանցի առկայությունն ու վարկի տրամադրման և մարման հարմարավետությունն է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով՝ հոկտեմբերի 7-ին ՀՀ ՏԿԻԱՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի պետ, փ/ծ մայոր Սարգիս Ավետիսյանին շնորհվել է «Փրկարարական ծառայության փոխգնդապետի» կոչում:
«Այս մոտեցումը ողջունելի է, եթե իհարկե հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեգրված սուբսիդավորումը: Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է քաղաքացիների վիճակը»:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին մեղադրել է Ռուսաստանին սիրիական ընդդիմությանը հարվածներ հասցնելու մեջ:
Սկզբում սահմանամերձ գյուղերի թեման, հիմա էլ բնակարաններ նվիրելու արդեն երկու օր է՝ հանգիստ չի տալիս մարդկանց։ Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ով նույնպես հայտնվել է «երջանիկների» ցուցակում, դա բնորոշում է մեկ բառով՝ «աբիժնիկություն»։
Հայտնի են դարձել ՄԱԿ-ում կոռուպցիոն սկանդալների առնչությամբ ձերբակալված անձանց անունները, հայտնում է Reuters-ը:
ԲՀԿ-ում խիստ լարված մթնոլորտ է, որն առաջիկայում կարող է ավելի աղմկոտ դրսևորումներ ստանալ։ Երեկ առավոտյան ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության կենտրոնի 9-րդ տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է ԲՀԿ տարածքային խորհրդի անդամ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ էլինար Վարդանյանի կուսակցության անդամակցության նպատակահարմարության հարցը։
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան վրաերթի է ենթարկվել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Մարտիրոսյանը: Նա փողոցն անցնելիս է եղել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Մոսկվային հրաժարվել աջակցություն ցուցաբերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտնում է Reuters-ը:
Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է գազ ներկրել ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ աղբյուրներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Haber 7-ը:
Որեւէ մեկը մեր օրերում չի կարող հավատալ, որ Քոչարյանն օր ու գիշեր սկսել է մտածել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, տնտեսական մենաշնորհների վերացման, մամուլի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին, որովհետեւ նա տասը տարի անընդմեջ ցույց է տվել, թե ինչպես է պայքարել այդ սկզբունքների դեմ. նախագահական երկու ընտրություններում կեղծիքներով իշխանության զավթում, Հոկտեմբերի 27, բարձրաստիճան պաշտոնյաների եւ Պողոս Պողոսյանի սպանություններ, մամուլի ղեմ ոտնձգություններ եւ վերջապես՝ Մարտի 1:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Եթե կա նախագահ ու նա ներկայացնում է մեկ քաղաքական ուժ, դա բոլորովին այլ իրավիճակ Է, եթե կա նախագահ, ու նրան սատարում են մի քանի այլ ուժեր, դա բոլորովին այլ վիճակ Է։ Ես չեմ պատկերացնում մի քաղաքական իրավիճակ, որ քաղաքական ուժերից մեկը կարող է շատ ձայներ հավաքել ու միանձնյա ղեկավարում իրականացնել, միգուցե Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում լավատես է։
ՀՀ Ազգային Ժողովը 2015թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը: