![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Ashotyan2.jpg)
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ:
Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը:
Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 59 ուսուցիչները կստանան համապատասխան հավելավճար՝ ՀՀ կառավարության սահմանած չափով: