Մեր կյանքը առանց այն էլ ծանր եւ բարդ է եւ կրկին բարդացնել նմանատիպ սերիալներով, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, դրա համար, կցանկանամ, իմ խաղով ավելի շատ ծիծաղ պարգեւել հեռուստադիտողին, քան տխրություն: Որպես դերասանուհի եւ մարդ ինձ էլ համար ավելի հաճելի է հումորային կերպարներում հանդես գալ, քանի որ իմ տեսակով ես թեթեւ մարդ եմ, թեպետ թատրոնում ես շատ տարբեր դերեր եմ մարմնավորում:
Պարզվում է, որ ամենադժվար հաղթահարելի մեղքը մտային, ցանկական, ցասումնական և զգայական մեղքերն են: Քանի որ ամեն տարիք բերում է իր ներքին զորությունը, և ինչպես ծաղիկը, որ բացվում է, պետք է փոշոտվի և պտուղ տա, այնպես էլ ամեն երիտասարդ աճում է, ծաղկում, և այդ ընթացքում զարգանում է նրա ցանկական աշխարհը:
Յուրգեն Կլոպը խոսք է տվել, որ Դորտմունդի ֆուտբոլիստներին չի տանի Մերսիսայդ: Դե այո, իհարկե:
Հասարակական խորհրդի անդամները, որոնք բաղկացած են հայտնի անձանցից, օգտագործելու են իրենց ճանաչված լինելն ԱՄՆ քաղաքացիական անձանց հրազենի վաճառքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ու դրա վաճառքն արգելելու համար:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բալլի» ռեստորանի մոտ, ավտոմեքենա է այրվում:
«Եթե մենք այստեղ իրար մեջ մրցակցում ենք, դա անխուսափելի է, եթե մենք նույն ապրանքն ենք արտադրում, ապա հենց սպառողի շահերից է, որ մրցակցություն լինի, և ավելի որակյալ ու էժան ապրանք ստանան: Ամեն դեպքում, դա լինի հայ, թե ռուս արտադրող, ինչ-որ մեկը պահանջված ապրանքն արտադրելու է: Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում»:
Այս գետերն առանձնանում են իրենց անսովորությամբ և ծիածանային գույներով:
«Վոլեյբոլիստուհիները ոչ միայն սպորտսմենուհիներ են, այլ նաև կանայք, ուղղակի հիասքանչ կանայք»,- այսպես է բացատրում ակումբը նման տեսահոլովակի ի հայտ գալը:
«Իրականում շատ հուզիչ էր, երբ հոգեբանները նրանց առաջարկեցին տուն նկարել: Նա տունը նկարեց, պատուհանը նկարեց, հետո պատուհանի մեջ ինչ-որ բան էր ուզում նկարել (ասել էին՝ նկարիր տուն, մարդ, ծառ), ասացին՝ մարդուն պատուհանի մեջ մի նկարիր, ասաց՝ չէ, մարդ չեմ նկարում: Հարցրին՝ ի՞նչ ես նկարում: Ծաղիկ նկարեց: Ասացին` բայց ինչո՞ւ ես ծաղիկ նկարում, ասաց՝ թող այսպես գեղեցիկ լինի: Ու երբ իրեն ասում էին, թե ինչ լավ բան կնկարագրի, ինքն ընտանիք էր նկարագրում, երեխաներ էր նկարում»:
Mode Glam պորտալը Հելոուինի տոնին ընդառաջ՝ հրապարակել է նոր հոլովակ «Նորաձևության 100 տարի» վիդեոշարքից, որտեղ ցուցադրվում է կառնավալային կոստյումի էվոլյուցիան՝ սկսած 1915 թվականից, հայտնում է korrespondent.net-ը:
Աղմուկ բարձրացվեց Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու անվան հետ կապված: Հայ քաղքենին բորբոքված էր, թե ինչու անունը պետք է լինի Սուրբ Աննա: Չգիտեն Աստվածաշունչ: Չգիտեն, որ Սուրբ Աննան Սուրբ Մարիամի մայրն է եղել:
Երկար սպասված երգի և տեսահոլովակի պրեմիերա հենց այս պահին «You’re My Sunshine»:
Իրականում ՀՀԿ-ի իշխանության հավերժացումն ապահովելու է ոչ թե նոր Սահմանադրությունը, ինչպես փորձում են ներկայացնել դրա դեմ հանդես եկողները, այլ, որքան էլ տարօրինակ հնչի, ընդդիմադիր կուսակցությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած:
Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Վերդերի» հետ արտագնա խաղից առաջ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գանգատվել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մեծ քանակից:
Հաճախ երեխաների և մեծահասակների մոտ առանց պատճառի սաստիկ ատամնացավ է սկսվում: Բերանի խոռոչի բակտերիան, որը սնվում է շաքարից, էմալը փչացնող թթուներ է արտազատում, որն էլ հանգեցնում է ատամների որակի վատացման և փտման:
Պերմի «Ամկարը» շարունակում է նախապատրաստվել հոկտեմբերի 17-ին կայանալիք Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը: Նախապատրաստական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մարզվում է անհատական ծրագրով:
Կառավարության ջանքերով Շիրակի մարզում շարունակվում է հակակարկտային կայանների տեղադրման գործընթացը:
Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը, ով ակադեմիան ավարտել է դեռևս 44 տարի առաջ և հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում է «Հովհարով կինը» կտավով, 168.am-ի հետ զրույցում նշեց. «Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, որն ավարտել եմ 1971 թվականին և անմիջապես հետո դասավանդել հարազատ բուհում: Այսօր արդեն դասավանդում եմ Աբովյան քաղաքի Գեղարվեստի պետական քոլեջում: Իմ դասախոսներից՝ Գրիգոր Աղասյանից, Էդուարդ Իսաբեկյանից, շատ բան եմ սովորել, և մինչ օրս դեռ իմ աշխատանքներում զգում ենք նրանց ազդեցությունը»:
«ՀՀ-ի դիվանագիտական սխալները խրախուսում են Բաքվին ավելի համարձակ լինել շփման գծում։ Բայց պետք է նշեմ, որ ՀՀ ՊՆ-ի քայլերը, չեմ կարծում, որ ուղղված են համանախագահների միջև մրցակցություն կամ հակամարտություն բերելուն»:
«Կապտանռնագույնները» «Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին Վան Պերսիին դիտարկում են որպես գլխավոր թեկնածու` Նեյմարի, Սուարես և Մեսսիի համար համարժեք փոխարինողի դերում:
2015թ հոկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի 2-րդ հանրակացարանի՝ իր սենյակում հանկարծամահ է եղել 1974թ. ծնված Արմեն Սարգսյանը:
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում. առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Թումանյան թաղամասի այգու մոտ, ձեռքերով և ոտքերով հարվածելով, փորձել է հափշտակել կնոջ ձեռքի պայուսակը, ապա՝ բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել է փախուստի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նստավայրում ավելի քան 50 տարում առաջին անգամ հանդես են եկել կուբացի երաժիշտներ:
«Ինչո՞ւ ակումբը հանդես եկավ ինձ աջակցելու մասին հայտարարությունո՞վ: Հնարավոր է, որպեսզի ստիպեն մամուլին լռել: Հնարավոր է, որպեսզի ավարտվեն իմ հրաժարականի հետ կապված սպեկուլյացիաները»,- ասել է Մոուրինիոն:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 16-ին, ժ. 18.10-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Տանյա Ս.-ն, ով հոկտեմբերի 12-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը, վարչությունը համաձայնություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության` «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին:
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերություններն այլ որակ կունենան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:
Դատարանի որոշման համաձայն՝ արգելքը վերաբերում էր «բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, տպագիր մամուլում, հեռուստատեսությունում, ռադիոյում ու սոցցանցերում ու համացանցում ԶԼՄ-ների բոլոր տեսակի քննադատական ու նմանատիպ այլ հրապարակումներին»:
Ժողովը վարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրացական փողոցի 15 շենքի բնակչուհի Աստղիկ Վ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ վերադառնալով տուն՝ նկատել են մի երիտասարդի, որը դուրս գալով իրենց բնակարանից՝ դիմել է փախուստի: