Բաժիններ՝

«Ֆերգյուսոնն ինձ առաջարկում էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»». Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցի մասին, որը տեղի է ունեցել լեգենդար շոտլանդացու կարիերան ավարտելուց առաջ:

«Աշխարհում յուրաքանչյուր մարզիչ «Մանչեսթեր Յունայթեդը» համարում է մեծ ակումբ, բայց ես ցանկացել եմ մարզել «Չելսին»: Մենք շատ անկեղծ էինք Ֆերգյուսոնի հետ: Նա նույնիսկ մրցաշրջանի ընթացքում գիտեր, որ ես ցանկանում են հեռանալ «Ռեալից» և վերադառնալ «Չելսի»:

Նա պատմեց իր հեռանալու գաղտնիքը` որոշումը կայացնելուց ամիսներ առաջ: Ես գիտեի, որ Սըր Ալեքսն ինձ վստահում է: Ես շատ էի վախենում, որ դա կարող է տեղի ունենալ:

Բայց երբ վերջապես Ֆերգյուսոնը ԶԼՄ-ներին հայտարարեց իր որոշման մասին, նա թեթևություն զգաց»,- ըստ BBC-ի՝ ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս