
Պետական պարտքը կաճի

Ինչպես երևում է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծից, կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի մեծացնել ՀՀ պետական պարտքը՝ հիմնական արտաքին պարտքի մեծացման հաշվին։ Արտաքին պարտքի մեծությունը 2016 թվականի վերջին կկազմի 4 միլիարդ 818 միլիոն դոլար։ Դա 329 միլիոն դոլարով գերազանցում է 2015 թվականի սպասողական ցուցանիշը։ Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ պետական պարտքը կավելանա 443 միլիոն դոլարով և կկազմի 5 միլիարդ 565 միլիոն դոլար։
Պարտքի մեծացումը պայմանավորված է նախևառաջ բյուջեի դեֆիցիտի զգալի ավելացմամբ։ ՀՀ կառավարությունը հաջորդ տարի ավելի շատ ծախսելու է, քան հավաքելու ։ Ըստ այդմ, բյուջեի դեֆիցիտը կազմելու է 190.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3.5%-ը (2015 թվականին բյուջեով հաստատված դեֆիցիտը 114.1 մլրդ դրամ է)։ Իսկ այդ 190.7 միլիարդից 120.6 միլիարդ դրամը նախատեսվում է ֆինանսավորել արտաքին վարկերի հաշվին։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում