Նոր մանրամասներ ներքին գործերի նախկին աշխատակցի մահվան դեպքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախկին աշխատակցի՝ Սամվել Ազիզյանի մահվան դեպքից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինս բավականին շատ պարտքեր է ունեցել, ու չի բացառվում, որ հենց այդ պարտքերի պատճառով է թաքնվել ընկերոջ տանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ժամը 16:40-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի Ձորափի 40 շենքի 5-րդ հարկի միջանցքի պատշգամբի մոտ հրազենային վնասվածքով հայտնաբերվել Էր Սամվել Ազիզյանի դին։ Բնակարանը, որտեղ նրան գտել էին, իրենը չէր, այլ պատկանում էր իր ընկերոջը։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Սամվել Ազիզյանի ընկերը իրավապահներհն հայտնել է, որ նա շատ պարտքեր ուներ և ստեղծված իրավիճակից ելնելով՝ խնդրել էր մնալ իր տանը։
Երեկվա դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, քննչական բոլոր գործողությունները հիմք են տալիս կարծել, որ Ազիզյանը ինքնասպան է եղել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: