![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանը կթանկացնի թանգարանների տոմսերի գները
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/hunastan.jpg)
Հունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թանգարանների ու հնագիտական հուշարձանների այցելությունների տոմսերի գները, որպեսզի ավելացնի բյուջեի եկամուտները, գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարար Արիստիդիս Բալտասին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախօրեին իր ծրագրային հայտարարության մեջ խոստացել էր չեղյալ հայտարարել 23 տոկոսանոց ավելացված արժեքի հարկը, որը իր կառավարությունը այս ամռանն էր սահմանել:
Ցիպրասը, սակայն հայտարարել է, որ հարկավոր է գտնել համարժեք փոխարինող, որպեսզի խուսափի բյուջեի եկամտային մասի նվազումից:
Բալտասի գերատեսչությունում վստահ են, որ բյուջեի պակասուրդը հնարավոր է լցնել տոմսերի գների բարձրացմամբ:
Նա «անթույլատրելի ցածր» է համարել հնագիտական պեղումների տոմսերի գները: Միևնույն ժամանակ, հայտարարել է, որ մարդասիրական ճգնաժամից տուժած մարդիկ չպետք է կտրվեն մշակույթից ու առավել աղքատների համար կսահմանվի թանգարաններ անվճար այցելության իրավունք: