 
                        «Մենք ուղղակի չունենք լծակներ՝ բժիշկներին ուղղորդելու՝ մարզերում աշխատելու». Առողջապահության նախարարը
 
                                    «Մենք, անշուշտ, քարտեզագրել ենք ու գիտենք, որտեղ բժիշկներ կան, որտեղ չկան, դա մեր օրակարգային, ամենօրյա խնդիրն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով սահմանամերձ համայնքներում բժիշկների պակասի և երբեմն անգամ բացակայության մասին՝ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ իրենց ամենօրյա խնդիրներից է, որ կադրային առումով կարողանան օգտակար լինել այն մարզերում, որտեղ բժիշկների խնդիր կա. «Բայց մենք ուղղակի չունենք լծակներ՝ բժիշկներին ուղղորդելու այնտեղ աշխատելու: Հիմնական 3 մեխանիզմներ կան, որ կարողանանք հագեցնել մարզերը բժիշկներով՝ գերարտադրել բժիշկներ, երկորդը՝ սոցիալապես այնպիսի պայմաններ ստեղծել մարզերում, որ գրավիչ լինի աշխատելը, երրորդը՝ նպատակային կլինիկական օրդինատորը, որը հիմա իրականացնում ենք»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        