Ճապոնիայում ռոբոտ-սմարթֆոն է ստեղծվել
Ճապոնական Sharp ընկերությունն ստեղծել է անսովոր սմարթֆոն, որն ստացել է ռոբոտի տեսք:
Այսպես կոչված «Ռոբոֆոնի» բարձրությունը հասնում է 19,5 սմ-ի, իսկ քաշը՝ 390 գրամի: Սարքը կարողանում է քայլել, կանգնել, նստել, ինչպես նաև ճանաչել օգտատիրոջ ձայնն ու դեմքը: Ընդ որում՝ դրա օգնությամբ կարելի է զանգեր կատարել ու ընդունել:
Ինչ վերաբերում է ցանկացած ժամանակակից սմարթֆոնի գործառույթների հավաքածուին, ապա այստեղ նորույթը թերություններ չունի:
Սարքն ստացել է պրոյեկտոր, տեսախցիկ, բարձրախոսներ, դրա հետևի ֆոնին կա սենսորային էկրան: Ռոբոտի տերը կարող է լսել երաժշտություն հեռախոս-ռոբոտի ձեռքից, որտեղ տեղակայված են հատուկ ելքեր ականջակալների համար: RoboPhone-ը կարող է բարձրաձայն կարդալ հաղորդագրությունները ու օրացույցի հիշեցումները:
Հեռախոսն աշխատում է Qualcomm Snapdragon 400 400 պրոցեսորի հիման վրա, հայտնում է Network World-ը:
Հայտնի չէ, թե երբ ռոբոտ-սմարթֆոնը դուրս կգա շուկա ու որքան կարժենա: