Երեկ ՀՅԴ-ում քեֆ-ուրախություն էր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ նիստի ընդմիջմանը, ՀՅԴ խմբակցությունում քեֆ-ուրախություն էր. նշում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ծնունդը, որին ներկա էր ՀՀԿ-ի մեծ մասը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ։ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փոքր-ինչ ուշացումով մոտեցավ խնջույքի վայրին և, տեսնելով խմբակցության մուտքի մոտ հավաքված լրագրողներին, ոտքը կախ գցեց՝ կատակելով. «Մի հատ թուղթ կա ստորագրելու…»։ «Կոալիցիոն հուշագիրը»,- արձագանքեցին լրագրողները։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: