Բաժիններ՝

Արդյոք աչքի ուլունքները, ձիու պայտերը, փշերը կարո՞ղ են դառնալ չարի դեմ պայքարի միջոց

– Իմ տատիկը հավատում է, որ աչքի ուլունքները, ձիու պայտերը, փշերը կարող են դառնալ չարի դեմ պայքարի միջոց։ Մի՞թե դա հնարավոր է:

– Թվարկած միջոցները մոգության ու վհուկության «գործիքներն» են։ Հիշենք մեր Տիրոջ խոսքը. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է» (Մատթ. 12: 25), այսինքն` չարի դեմ չարով չի կարելի պայքարել: Ավելին, եթե դրանցով դեռ «զարդարված» են ձեր տների մուտքերը և երեխաների թևերին «աչքի ուլունքներ» կան` շտապեք այդ ամենից ազատվել։ Այս սովորույթը գալիս է հին՝ հեթանոսական շրջանից։ Այսօր, երբ  երեխաները մկրտվում են եկեղեցու ավազանում և դրոշմվում են Սրբալույս Մյուռոնով, տներն օրհնվում են հոգևորականի կողմից՝ Տնօրհնեքի արարողության միջոցով, ազատվում ենք չարի ամեն տեսակ ներգործությունից։ Այլ ճանապարհ չկա։

Օրհնությամբ՝ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031