Բաժիններ՝

Մայր Թերեզայի 20 պատվիրանները

Մայր Թերեզային համարում են աշխարհի ամենաազդեցիկ կինը, իսկ նրա կյանքը՝  20-րդ դարի մեծագույն իրադարձությունը: Փոքրամարմին, նուրբ միանձնուհու ձեռքբերումներն իսկապես ապշեցնում են, իսկ նրա անձը բացառիկ է՝ ողջ մարդկության համար ունեցած իր նշանակությամբ:

Ստորև ներկայացնում ենք Մայր Թերեզայի այն արտահայտությունները, որոնք հուզել են միլիոնավոր մարդկանց:

  • Հարցնում եք՝ ի՞նչ կարող եք անել աշխարհում խաղաղության ամրապնդման համար: Տուն գնացեք և սիրեք Ձեր ընտանիքը:
  • Մեզ զենքեր ու ռումբեր պետք չեն: Չարին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք:
  • Հեշտ է սիրել հեռվում գտնվողներին, սակայն այնքան էլ դյուրին չէ սիրել մերձավորին:
  • Երբ դու դատապարտում ես մարդկանց, քեզ ժամանակ չի մնում նրանց սիրելու համար:
  • Ընտանիք կազմելու համար բավական է սիրելը, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:
  • . Թող որ յուրաքանչյուր ոք, ով քեզ մոտ է գալիս, հեռանալիս ավելի լավն ու երջանիկ լինի:
  • .Հպարտը միշտ նեղացած է, հնազանդը երբեք չի զայրանում, քանի որ նա ոչ մի բանից չի վիրավորվում: Հպարտը միշտ իր անձի նկատմամբ յուրահատուկ սեր է փնտրում, իսկ հնազանդն ինքն է սիրում՝ առանց սպասելու փոխադարձ վերաբերմունքի:
  • Սիրիր, և թող սերը քեզ համար նույնքան բնական բան լինի, որքան շնչառությունը: Ոչինչ մի՛ պահանջիր և ոչնչի մի՛ սպասիր: Եթե ինչ-որ բան ես ստանում, շնորհակալ եղիր, իսկ եթե չես ստանում, ուրեմն պետք էլ չէ, որ դու դա ստանաս:
  • Ամենակարևոր դեղամիջոցը սերն ու հոգատարությունն են:
  • Բոլորովին պարտադիր չէ մեծ գործեր անել. կարելի է անել նաև փոքր գործեր, բայց մեծագույն սիրով:
  • Հիասթափվելով մեկից՝ մի պատժեք մյուսին: Բոլոր մարդիկ տարբեր են: Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը:
  • Ողջույնի և ոգևորիչ բառերը կարող են կարճ լինել, սակայն նրանք երկար են արձագանքում:
  • Այն, ինչ անում եք, կամ արեք սիրով, կամ ընդհանրապես մի արեք:
  • Ժպտացեք միմյանց, ժպտացեք Ձեր կնոջը կամ ամուսնուն. Էական չէ՝ ում եք ժպտում. Դա կօգնի սիրել մարդկանց: Դա է ամենակարևորը:
  • Ինչքան շատ սեր, իմաստնություն, բարություն Դուք հայտնաբերեք ինքներդ Ձեր մեջ, այնքան շատ կլինեն դրանք շրջապատող աշխարհի մեջ:
  • Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք դրանք հաղթահարելով՝ ավելի ամուր լինենք, այլ ոչ թե հուսահատվենք:
  • Սեր տարածեք ամենուր, որտեղ որ լինեք, իսկ առաջին հերթին՝ Ձեր տանը:
  • Սերը պտուղ է, որը հասնում է ցանկացած ժամանակ, և որին կարող է հասնել յուրաքանչյուր ձեռք:
  • Ես երբեք չեմ միանում պատերազմի դեմ ուղղված շարժումներին: Ինձ կանչեք, երբ հայտնվի խաղաղության համար պայքարող որևէ շարժում:
  • Մեծագույն չքավորությունը սրտի աղքատ լինելն է:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս