ՀՀԿ-ականը տեսել է, թե Սուրիկ Խաչատրյանն ինչպես է դաստիարակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանո վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խա չատրյանը, իսկապես անմեղ է։ ՀՀԿ-ա կան պատգամավորը կարծում է, որ հանրությունն ու լրատվամիջոցները սիրում են ծաղկից ծաղկեփունջ սարքել, եւ ընդգծում, որ բոլորը չափից ավել են սեւեռվել Սուրիկ Խաչատ նի գործունեությւսն վրա։

–Պարոն Գրիգորյան, օրերս որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակել, չնայած այն բանին, որ նա մայիսի 2-ին Գորիսի Սդէի գյոլի հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր «հերոսն» էր՝ ըստ տուժողների սկզբնական հայտարարությունների։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է մարզպետին հաջողվում մշտապես իր որդուն «ջրից չոր» դուրս հանել։

-Ես չեմ կարծում, որ Ձեր հայտարարությունը իրականության հետ կապ ունի։ Ակնհայտ է, որ իրավապահներն են հայտարարել, թե նախաքննության ընթացքում ինչ է պարզվել։ Այսինքն՝ փաստվել է, որ տվյալ պարագայում Տիգրան Խաչատրյանի մեղքը ապացուցված չէ՝ ծեծկռտուքի հետ կապված։ Սա է իրականությունը, ներելու խնդիր չկա, եթե անգամ ներելու խնդիր լիներ, ապա ի սկզբանե Տիգրան Խաչատրյանին չէին էլ ձերբակալելու։ Նախաքննության ընթացքում փաստեր են ի հայտ եկել, ու պարզվել է, որ այդ գործում իր մեղքը չկա, ինքը մեղավոր չէ։

 

-Դուք համարվում եք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը ու անձամբ ճանաչում եք նաեւ Տիգան Խաչատրյանին, խնդրում եմնշեք, ըստ Ձեզ՝Տիգրան Խաչատրյանը կարո՞ղ էր մարդ սպանել կամ դաժանաբար ծեծի ենթարկել։

– Ես բազում անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը իր որդիներին դաստիարակչական խրատներ տալիս, բառերով մարդը բացատրում է, թե որն է ճիշտը, որն է սխալը, ես բազում նման փաստերի ականատես եմ եղել։ Ուստի ես չեմ կարծում, որ ջարդել, փշրել նման բաների ընդունակ են իրենք։ Ես այդ տեսակետին չեմ, ու դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են։

–Այդ դեպքում ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրյանի որդին մշտապես հայտնվում սկանդալային պատմություններում։

–Ուղղակի ես մի բան ասեմ, այստեղ իր որդու խնդիրը չի, ցանկացած մարդ, ես էլ տղա ունեմ, ես էլ եմ այդ տարիքն անցել ու, բնականաբար, լինում են ինչ-որ ընկերական հարաբերություններ, ինչ-որ վեճեր… ուղղակի քանի որ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում Սուրիկ Խաչատրյանը, ամեն անգամ թեկուզ մի ծաղկից սարքում են ծաղկեփունջ։ Ընդամենը դա է իրականությունը, մարդիկ սիրում են խոսել մի պատմության մասին, հետո դա ուռճացնել։

Ամբոջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս