Բաժիններ՝

Սարգիս Հովսեփյան. «Պետք է պահել խաղային կարգապահությունը և խաղալ առավելագույն նվիրվածությամբ»

Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերի.

Արդյոք դիտե՞լ եք Ֆրանսիայի հետ նախորդ խաղը, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչի՞ վրա է պետք աշխատել:

– Իհարկե, դիտել եմ, հոյակապ հավաքական է, որակյալ ֆուտբոլիստներ, արագ ֆուտբոլ է խաղում: Այդպիսի հավաքականների դեմ պետք է խաղալ կարգապահ ֆուտբոլ, 90 րոպե, հակառակ դեպքում այդ կարգի հավաքականները միշտ պատժում են: Այդ պատճառով տղաներին ասել եմ որ պետք է պահել խաղային կարգապահությունը և առավելագույն նվիրվածությամբ խաղալ, քանի որ մենք հասկանում ենք ով է մեր հակառակորդը: Եթե, ինչ-որ մեկը այլ կերպ մտածի, շատ դժվար կլինի մեր հավաքականի համար:

– Ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանի հավաքականի կազմում համեմատած անցյալ տարի Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի:

Կարդացեք նաև

– Փոփոխությունները շատ չեն, քանի որ Հայաստանի հավաքականը չունի ֆուտբոլիստների այդպիսի լայն շրջանակ, ինչպիսին ունի Ֆրանսիայի հավաքականը: Մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ կար գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին կարող էինք հաղթել: Չստացվեց հաղթել, սակայն ես տեսա թիմ, տղաները հավատում են իրենց ուժերին, առանց որի արդյունքի չես հասնի: Շատ քիչ փոփոխություններ ենք արել, քանի որ նորից ասեմ, ընտրությունը մեծ չէ:

– Հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների կազմի շուրջ միշտ խոսակցությունները շատ են, ո՞վ է Ձեզ խորհուրդ տալիս կազմի ընտրության հարում և ինչ կարծիք ունեք այն մասին, որ ներքին առաջնության ակումբներից հավաքական մեծամասմբ հրավիրվորմ են «Փյունիկի» ֆուտբոլիստները:

– Ինչ վերաբերվում է խորհուրդներին, ապա ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացնում է թեկնածուներին, քննարկում ենք, կարծիքներ լսում, բայց պարզ է որ վերջնական որոշումը ես եմ կայացնում: Կազմի վերաբերյալ դժգոհություններ միշտ էլ լինում են և ցանկացած կազմի դեպքում կլինի դժգոհող կողմ:

Ինչ վերաբերվում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն: Ես շատ կուզենաի որ մյուս ակումբներում լինեին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ես այժմ գտնում եմ որ ուժեղագույնները խաղում են «Փյունիկում»: Շատ լավ կլիներ որ այլ ակումբներւոմ առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց միայն լեգեոներներին եմ տեսնում: Իհարկե դա ակումբի գործն է բայց միևնույն ժամանակ դա դժվարացնում է ազգային հավաքականի մարզչի գործը քանի որ ընտրություն չկա:

– Ինչո՞ւ Գեղամ Կադիմյանը չի արժանացել Ձեր ուշադրությանև, հաշվի առնելով այն որ վերջին շրջանում լավ է խաղում:

– Կադիմյանի խաղը մենք տեսել ենք, լավ ֆուտբոլիստ է, գիտենք որ նա համաձայնվել է հանդես գալ Հայաստանի համար: Աշխատանքները տարվում են, որպեսզի Կադիմյանին հրավիրենք ընկերական խաղի, որ տեսնենք թե ինչպես իրեն կդրսևորի ազգային հավաքականների հանդիպումների մակարդակով:

Եթե նայեք ազգային առաջնության աղյուսակը կտեսնք որ «Փյունիկը»  բոլորից շատ է գոլ խփել և բոլորից քիչ բաց թողել: Դա նույնպես խոսում ֆուտբոլիստների մակարդակի մասին:

– Դանիայի հետ խաղից հետո Դուք ասացիք, որ երկրորդ հենակետայինի խնդիր կա: Ռումյան Հովսեփյանը հիմա լավ մարզավիճակում է, ի՞նչ կասեք այդ մասին:

– Հովսեփյանը լավ ֆուտբոլիստ է: Այժմ մեզ պետք հենակետային կիսապածտպան, ով լավ պաշտպանվում է և կանխում է հակառակորդի գրոհները, քան կառուցողական ոճի հենակետային: Ցավոք այժմ Ռումյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Այն ֆուտբոլիստները ովքեր ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում կարող են կատարել այդ խնդիրը, եթե ոչ, ապա կհրավիրվի Ռումյանը և նաև այլ ֆուտբոլիստներ ովքեր հստակ կկատարեն մարզչի առաջադրանքը:

– Ալբանիայի հետ հանդիպումից հետո, Դուք ժամանակվորապես գլխավորեցիք հավաքականը: Արդյոք դուք պատրա՞ստ եք շարունակել ձեր աշխատանքը հավաքականի հետ:

– Ես չէի ցանկանա գնահատական տալ իմ աշխատանքի վերաբերյալ: Գնահատականն իմ աշխատանքի համար տալիս է ՀՖՖ նախագահը: Ես անում այն ինչ կարող եմ անել և օգտակար լինել մեր հավաքականին: Մնացել է ընդամենը երկու խաղ և գնահատական կլինի, բավարար կամ անբավարար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս