Բաքվում տղամարդ է ինքնահրկիզվել
Երեկ Բաքվի Բինագադինսկի շրջանում Pepsi-Cola Azerbaycan ընկերության աշխատակից Ալեքպեր Զահիդ օղլու Մամեդովն ինքնահրկիզման փորձ է կատարել իր տան տանիքին՝ վրան բենզին լցնելով, հայտնում է haqqin.az-ը:
1988թ. ծնված տղամարդն իր այդ քայլով բողոքել է իր կառուցած տունը քանդելու որոշման դեմ: Հաղորդվում է, որ այն հողը, որի վրա կառուցվել էր Մամեդովի տունը, պատկանում է ուրիշի:
Դեպքի պահին ծանր տեխնիկան ժամանել էր՝ քանդելու վերջինիս տունը:
Տղամարդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ստացած վնասվածքներից մահացել է այսօր առավոտյան:
https://www.youtube.com/watch?t=1&v=qTzzKc4u7Ug