
ՖԱՖ-ը Ֆրանսիա-Հայաստան խաղի համար կազմակերպում է ֆան-զոն

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումն է անցկացնելու՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Ֆրանսիայի ազգային ընտրանու հետ: Այդ կապակցությամբ երկրպագուների First Armenian Front շարժումը հանդես է եկել հայտարարությամբ:
«Երկրպագուների «Առաջին հայկական ճակատը» կազմակերպում է ֆան-զոն և հրավիրում է հավաքականի բոլոր նվիրված երկրպագուներին:
Այսպիսով հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:30-ից հավաքվում ենք Սայաթ-Նովա 3 հասցեում գտնվող «YANKEE PUB»-ում, որտեղ միասին կերկրպագենք մեր սիրելի թիմին: «FAF FAN-ZONE»-ի ընթացքում տեղի կունենա վիկտորինա: Միջոցառմանը ներկա երկրպագուները կկարողանան մասնակցել հարցմանը, որտեղ Ֆրանսիա-Հայաստան հանդիպման հաշիվը ճիշտ գուշակողները կստանան FAF շարֆեր»,- նշված է հայտարարության մեջ:
Սիրարփի Աղաբաբյան