Փոխարենը՝ այդ հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան The Washington Post թերթում:
Ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:
«Հայ-թուրքական արձանագրությունները կարևոր հանգրվան էին Հայաստանի և Թուրքիայի համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Այս պահին ընթացող սրբադասման արարողության առթիվ հայ եկեղեցին հիշեցնում է հայ սրբադասման պատմությունը. ըստ ավանդության հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է` հայոց Սանատրուկ արքայի դուստրը:
Ֆրանսիայում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը նախապատրաստական փուլում է: Այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում տեղեկացրեց ֆրանսիացի քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանն` անդրադառնալով Ֆրանսիայում նախատեսվող Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի նախապատրաստական աշխատանքներին:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամ Խ.-ն ՌԴ քաղաքացի, 1964 թ. ծնված Արամ Խ.-ն է, Արթուրը` 1989 թ. ծնված Արթուր Ն.-ն, իսկ երրորդ անձը` 1988 թ. ծնված Մհեր Թ.-ն:
Ես այստեղ էի դեռ 40 տարի առաջ, երբ նշվում էր Ցեղասպանության 60-ամյակը, եւ շատ լավ հիշում եմ այն, ինչ կատարվում էր։ Ես այցելեցի Էջմիածին։ Այդ իրադարձությունը ինչ-որ կերպ ինձ հետ շատ մնաց։
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ խորհրդարանները «չպետք է որոշումներ կայացնեն» պատմական թեմաների վերաբերյալ:
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև սկսել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այսպիսով, երկարատև ընդմիջումից հետո այս սրբադասման միջոցով վերականգվում է Հայ եկեղեցու սրբադասման կարգը եւ շարունակական է դառնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու սրբադասման գործընթացը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Բո Դուարտեն:
«Շատ զգալի, ներկայացումներով լի համաժողով էր: Մենք տեսանք ներկայացումներ, պատմություններ` տարբեր ռակուրսներից և, կարծում եմ, որ սա չի մնա առանց արձագանքի: Առաջին օրը մենք գիտնականներին հանդիպեցինք, երկորդ օրը՝ քաղաքագետներին: Դա ցույց է տալիս կազմակերպման բարձր մակարդակը»:
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետարքրքվեց, թե ինչպիսին է եղել այսօր գիշերն իրավիճակը սահմանին մյուս օրերի հետ համեմատ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին հավաքված բազմությունը սպասում է Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությանը:
Ապրիլի 22-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում կայացավ հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում: Բաղանիսի միջնակարգ դպրոցում «Անցյալի վկաները» խորագրով անհատական ցուցահանդես էր բացել նկարչուհի, Բաղանիսի դպրոցի նախկին սան Ալինա Անանյանը:
Լրագրող Արմենակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Օտորբաևն ինքնակամ է ընդունել այդ որոշումը:
Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել, ուստիև՝ քրեական գործի վարույթը կարճվել է։
Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ
Զեմանը կողմ է արտահայտվել Չեխիայի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական գործընկերային հարաբերությունների վերականգնմանը:
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից դուրս է բերվելու 14 սրբություն: Այդ մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Լուկաշենկոն Վրաստան ժամանել է երեկ երեկոյան և Վրաստանը լքելու է ապրիլի 24-ին:
Դա չի լինելու հակամարտությունների լուծման մեխանիզմ, և որ նոր ենթակոմիտեի իրական նպատակը լինելու է առկա խնդիների լուծման համար խորհդարանական դիվանագիտության մեթոդների օգտագործումը:
Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Ա.Խաչատրյանին կտրող-ծակող առարկայով պատճառվել է մարմնական վնասվածք։ Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում 2015 թվականի ապրիլի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին ինքնակամ ներկայացել է անչափահաս, 15-ամյա պատանին և ձերբակալվել։
Հայ երիտասարդների որոշ խումբ բավականին կոշտ է ձևով արտահայտում է իր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ
Համերգից հետո Շարլ Ազնավուրը հանդիպեց իր երկրպագուհուն՝ Լիդա տատիկին: Վերջինս Ազնավուրին ծաղիկներ նվիրեց և շնորհակալություն հայտնեց համերգի հրավիրատոմսի համար: Ազնավուրը Լիդա տատիկի կարմիր վարդերի մի մեծ փունջ նվիրեց:
Մինչ այս Թուրքիան իր դեսպաններին հետ է կանչել Եգիպտոսից, Սիրիայից, Իսրայելից, Լիբիայից, Եմենից, Վատիկանից, որոնց էլ այժմ հավելվեց Ավստրիան:
Հայ եկեղեցու սրբադասման հանձնախմբի անդամ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` պատասխանելով քիչ հետո տեղի ունենալիք հավաքական սրբադասման մասին լրագրողների հարցերին, ասաց, որ հայ եկեղեցու կյանքում երկու կարևոր իրադարձություն է տեղի ունենում` նախ սրբադասման` ընդհատված կարգի վերականգնումը եւ ապա հանուն հավատի զոհված միլիոնավոր հայերի հավաքական սրբադասումը:
Ցեղասպան միջավայրի ախտորոշման և վաղ նախազգուշացման արդյունավետ մեխանիզմների հաստատման խնդիրը պետք է իր կայուն տեղն ունենա միջազգային, այդ թվում նաև տարածաշրջանային, կազմակերպությունների օրակարգում:
1941-45թթ. Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված 2015թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք զորահանդեսին նախապատրաստվելու և մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին Մոսկվա կմեկնի ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ապրիլի 22-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախասրահում տեղի ունեցավ «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որում ցուցադրված լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին.