Հավատացյալ ժողովուրդն ականատես է լինելու աննախադեպ իրադարձության
Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից դուրս է բերվելու 14 սրբություն: Այդ մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Այսօր դուրս է բերվելու Սուրբ Գեղարդ սրբազան մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով Աջը, Ս. Հռիփսիմե կույսի մասունքով Աջը, Ս. Անանիա առաքյալի մասունքով Աջը, Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով Աջը, Սուրբ Սարգիս Զորավարի մասունքով Աջը, Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով Աջը, Ս. Թադեոս եւ Ս. Սանդուխտ կույսի մասունքներով խաչ-մասունքարանը, Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ-մասունքարանը, Զեյթունի Ավետարանը եւ Ս.Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով մասունքարանը:
Բոլոր նշված սրբությունները Հայոց գանձարանի բազմաթիվ սրբություններից են. նրանց մեջ ամփոփված են սուրբ մասունքներ: