Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության թեման քննարկել է Ավստրիայի արտգործնախարարի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ ժամանակ Չավուշօղլուն բարձրացրել է Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Չավուշօղլուն իր ավստրիացի գործընկերոջը հայտնել է, որ Ավստրիայի խորհրդարանի այդ որոշումը բացասաբար կազդի երկու երկրների միջև հարաբերությունների վրա: Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ խորհրդարանները «չպետք է որոշումներ կայացնեն» պատմական թեմաների վերաբերյալ:

Այն բանից հետո, ինչ Ավստրիայի խորհրդարանը երեկ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան Վիեննայից հետ է կանչել իր դեսպան Հասան Գյողուշին:

Հիշեցնենք, որ թուրքական մամուլի համաձայն՝ Թուրքիան դարձել է վերջին տարիներին տարբեր երկրներից իր դեսպաններին ամենաշատը հետ կանչած երկիրը: Մասնավորապես, ներկայումս օրակարգի մեջ է Մոսկվայում ու Բեռլինում Թուրքիայի դեսպաններին հետ կանչելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս