Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:
Այս մասին հայտնել է Գարիբաշվիլիի մամլո ծառայությունը. «Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վրաց-բելառուսական տնտեսական համագործակցության հեռանկարները, ընդգծվել է Վրաստանում վրաց-բելառուսական գործարար ֆորում անցկացնելու և բելառուս գործարարների այցի կարևորությունը, ինչը կնպաստի երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ շփումների հաստատմանը»:
Լուկաշենկոն Թբիլիսիում հայտարարել է, որ Բելառուսի դիրքորոշումը չի փոխվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ, որ Բելառուսը շարունակում է չճանաչել դրանք որպես անկախ երկրներ:
Լուկաշենկոն կողմ է արտահայտվել Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման օգտին քայլերի կիրառմանը: Լուկաշենկոն Վրաստան ժամանել է երեկ երեկոյան և Վրաստանը լքելու է ապրիլի 24-ին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախկինում փաստացիորեն չի գտնվել Վրաստանում՝ բացառությամբ Սուխումի: