Ղրղըզստանի վարչապետը հրաժարական է տվել
Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Ղրղըզստանի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը հրաժարական է տվել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ խորհրդարանում ներկայացվել է 2014 թվականին կառավարության գործունեության մասին հաշվետվությունը:
Օտորբաևը հայտարարել է. «Բնականաբար, ոչ բոլոր նպատակներն են ձեռք բերված, սակայն ես խորապես հավատացած եմ, որ դեմոկրատական երկրում չպետք է լինի իշխանության մոնոպոլացում:
Երկրին մշտապես անհրաժեշտ են նոր հայացքներ, հավակնություններ, նպատակներ: Պետք է թափ տալ գործադիր իշխանությանը: Դրա համար էլ ես այսօր լքում եմ վարչապետի պաշտոնը»:
Օտորբաևն ինքնակամ է ընդունել այդ որոշումը: Ղրղըզստանի վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Թայիրբեկ Սարպաշևը: