ԵԽԽՎ-ը ստեղծելու է նոր ենթակոմիտե, որը զբաղվելու է ԵԽ-ի սառեցված հակամարտություններով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ը որոշում է ընդունել սառեցված հակամարտությունների հարցերով ենթակոմիտե ստեղծելու մասին: Այս մասին գործակալությանը հայտնել է ԵԽԽՎ-ի ապարատի աշխատակիցը.
«Ստեղծվելու է նոր ենթակոմիտե, որը զբաղվելու է Եվրոպայի Խորհրդի անդամների միջև հակամարտություններով»: ԵԽԽՎ-ի աշխատակիցը պարզաբանել է, որ ենթակոմիտեն աշխատելու և համագործակցելու է Վեհաժողովի պրոֆիլային մոնիթորինգային հանձնաժողովի հետ:
Նա ընդգծել է, որ դա չի լինելու հակամարտությունների լուծման մեխանիզմ, և որ նոր ենթակոմիտեի իրական նպատակը լինելու է առկա խնդիների լուծման համար խորհդարանական դիվանագիտության մեթոդների օգտագործումը:
Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ որ թեմաներով է զբաղվելու ենթակոմիտեն՝ գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ խոսքը գնում է ԼՂ-ի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի, ինչպես նաև Ղրիմի ու Ուկրաինայի արևելքի հակամարտությունների մասին: