Բաժիններ՝

Ադրբեջանական հենակետերից 1.2 կմ հեռավորությամբ խաչքար բացվեց

Tesankyun.am-ը գրում է.  Ապրիլի 22-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում կայացավ հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում: Բաղանիսի միջնակարգ դպրոցում «Անցյալի վկաները» խորագրով անհատական ցուցահանդես էր բացել նկարչուհի, Բաղանիսի դպրոցի նախկին սան Ալինա Անանյանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում, բաղանիսցի աշակերտների մասնակցությամբ:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնել է, որ գյուղի կենտրոնում գտնվող պուրակում, Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի հարեւանությամբ, ադրբեջանական հենակետերից ուղիղ գծով 1.2 կմ հեռավորությամբ, տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի անմար հիշատակը խորհրդանշող խաչքարի բացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս