Հուսով եմ, որ Ֆրանսիայում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծն այս անգամ կընդունվի. Պատրիկ Դևեջյան

Ֆրանսիայում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը նախապատրաստական փուլում է: Այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում տեղեկացրեց ֆրանսիացի քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանն` անդրադառնալով Ֆրանսիայում նախատեսվող Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագծի նախապատրաստական աշխատանքներին: Նա նշեց, որ գործընթացը սկսված է աշխատում են մի նախագծի վրա, որը ցեղասպանությունների ժխտողականության մասին է:

Հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում գործընթացը, Դևեջյանը պատասխանեց, որ այս պահին սպասում են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի գնահատականին: Ըստ Դևեջյանի` միայն դրանից հետո կհստակեցնեն իրենց քայլերը, որպեսզի օրինագիծը մերժում չստանա: «Հուսով եմ, որ բանաձևն այս անգամ կընդունվի»,- նշեց Պատրիկ Դևեջյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930